Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործից մաս է անջատվել, որը գտնվում է դատարանում, այլեւս նախաքննական մարմնի տիրույթում չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործին, որտեղ շոշափվում է Գագիկ Ծառուկյանի անունը, ԱԱԾ տնօրենն ասաց, որ այն շատ մեծ ծավալներով քննվում է, կան մի քանի տասնյակ մեղադրյալներ:
«Առաջիկայում գործը կարող է ուղարկվել դատարան, ուղղակի այսպիսի քրեական գործերի առանձնահատկությունն այն է, որ դրանցից անընդհատ նոր քրեական գործեր են հարուցվում, լինում են նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դառնում»,-ասաց նա: Հարցին, թե ինչու է հենց ԱԱԾ-ն քննում Գագիկ Ծառուկյանի գործը, ոչ թե՝ ՀՔԾ-ն, Քյարամյանը նշեց, որ դատախազությունն իրավասություն ունի ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից եւ փոխանցել այլ նախքննական մարմնի. «Այս հարցի վերաբերյալ ունենք նաեւ դատարանի որոշում, դատարանն օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ սույն քրեական գործը քննում է ԱԱԾ-ն: Այն հավելյալ ճնշման գործիք չէ»: Հարցին, թե երբ նորություններ կլինեն հայտնի գաղտնալսման գործից, Քյարամյանն ասաց, որ հարցը պետք է ուղղել ՔԿ-ին:
News.am
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02