Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մեկնարկել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբողլյանի առաջին հուշամրցաշարը: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ բոլոր մասնակիցները ստացան Լևոն Ղասաբողլյանի լուսանկարով մեդալներ: Մրցաշարի առաջին հատվածը կատարեց Լևոն Ղասաբողլյանի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը: 8 սիրողական թիմերի մասնակցությամբ մրցաշարի եզրափակիչի ուղեգիր են նվաճել Ֆուտբոլի վետերանների հավաքականը և Էրեբունու թիմը: «Գազպրոմ Արմենիայի» և Նոր Հաճնի թիմերը կհանդիպեն երրորդ տեղի խաղում: Մրցաշարին մասնակցում էին նաև Հայաստանի լրագրողների հավաքականը, Աբովյանի, Գետարգելի և Աչաջուրի թիմերը: Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա երրորդ տեղի համար հանդիպումը, իսկ ժամը 11:30-ին՝ եզրափակիչը, որին կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։ Հուշամրցաշարը կազմակերպել են Լևոն Ղասաբօղլյանի ընտանիքը և ընկերները։ Հիշեցնենք, որ Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, անվանի մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի որդին ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Զվարթնոցում», «Արարատում», «Կիլիկիայում», «Ուլիսում», Հայաստանի երիտասարդական հավաքականում ու էստոնական «Տրանս Նարվա» ակումբում: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Լևոն Ղասաբօղլյանը զբաղվում էր մարզչական աշխատանքով: Այս տարվա փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ակադեմիա Օնտուստիկ» ակումբը: Հայաստանում նա մարզչական կարիերան սկսել է «Փյունիկի» մարզադպրոցում, այնուհետև գլխավորել է Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն ու աշխատել «Արցախի» մարզչական շտաբում: 2019-ին երիտասարդ մասնագետն առաջարկ ստացավ Ղազախստանից և աշխատանքի անցավ «Ալաշ» ակումբում Օգոստոսի 8-ին 34-ամյա մասնագետը Ղազախստանում մահացել էր սրտի կաթվածի հետևանքով: Լևոն Ղասաբօղլյանը «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կազմկոմիտեի անդամ էր: Նա նաև պորտուգալական Bsports ֆուտբոլային ակադեմիայի ներկայացուցիչն էր Հայաստանում:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55