ARM | RUS |

Ալիևի հերթական մանիպուլյատիվ սադրանքը․ ինչո՞ւ է լռում Փաշինյանը

22.09.20 | 09:00

Անկախ նրանից, թե ինչ լարված ու անհանգիստ է ներհայաստանյան քաղաքական օրակարգը, ցանկացած արտաքին հայտարարություն ու իրադարձություն, երբ այն վերաբերում է հատկապես ՀՀ անվտանգությանը, առանձնակի ուսումնասիրության և խորքային վերլուծության անհրաժեշտություն ունի։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ, ըստ իրենց տեղեկությունների, ղարաբաղյան հակամարտության շփման գծում Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում, և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն: Ալիևը հայտարարել է, որ 2020-ի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները Երևանի սադրանքի հետևանք են: Ըստ նրա, սահմանին հուլիսյան բախումների պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանը ցանկանում էր պարզել, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների արձագանքը։ Եթե այս ամենը ներկայացնենք ավելի հանրամատչելի տարբերակով, ըստ էության՝ Ալիևը բաց տեքստով մարտական գործողություններ սկսելու մասին է ակնարկում՝ բառացիորեն հայկական կողմին սպառնալով պատերազմով։ Վստահաբար շատերը կհամաձայնեն այն իրողության հետ, որ Արցախի հարցի բանակցային գործընթացն արդեն երկու տարուց ավելի գտնվում է անհասկանալի փուլում, և իրականում պարզ չէ, թե ի՞նչ կետում է այն տվյալ պահին գտնվում։ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ տվյալ պահին չկան, սակայն դրան զուգահեռ՝ Իլհամ Ալիևի հետ միքանիժամյա քննարկումներ է իրականացնում․ Ալիևն իր հերթին՝ պարբերաբար հայտարարությամբ է հանդես գալիս՝ փորձելով այս պատային փուլում ուժեղացնել սեփական դիրքերը։ Ըստ էության՝ Ղարաբաղյան հակամարտության բանակցային պրոցեսը մեծ հաշվով առկախված վիճակում է։ Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպելու առաջարկ են արել, այնուամենայնիվ Ադրբեջանը կրկին պատրաստվում է սրել իրավիճակը։ Փաստացի Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե իրենք տիրապետում են այնպիսի տեղեկատվության, համաձայն որի՝ Հայաստանը պատրաստվում է մեծ պատերազմի, իսկ ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե իբր հայկական կողմը փորձում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներին ներգրավել Ադրբեջանի դեմ հնարավոր գործողություններում։ Ադրբեջանական մանիպուլյատիվ այս պնդումը նորություն չէ, քանի որ տեղեկատվական գերհագեցած այս ժամանակներում, տևական ժամանակ է՝ նրանք փորձում են այն հրամցնել միջազգային հանրությանը։ Եվ ադրբեջանական և թուրքական տեղեկատվական հոսքերում այն թեզը, որ «Արցախում ահաբեկչական խմբավորումներ են պատրաստվում», ունի հատուկ խորքային մշակված պատճառներ։ Նախ՝ պետք է արձանագրենք, որ 20-րդ դարի երկրորդ կեսում տեղի ունեցած պատերազմների ու ռազմական գործողությունների մեծամասնությունն իրականացվել են «ահաբեկչությանն դեմ պայքարի» անվան տակ․ նմանօրինակ պատերամներից էին Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Աֆղանստանում, ինչ-որ տեղ՝ նաև Վիետնամում տեղի ունեցած պատերազմները։ Եվ այս ժեստով բավական դյուրին է համոզել «հակաահաբեկչական» պայքարի առաջամարտիկ Արևմուտքին, որ Արցախում պետք են որոշակի միջամտություններ, ինչպես բոլորիս աչքի առաջ վերջին մի քանի տարիներին տեսանք Սիրիայում թուրքական բանակի ներխուժման և հաստատման դեպքում։ Նմանօրինակ քայլով Ադրբեջանը քարոզչական հարթակում ձգտում է հակազդել այն տեղեկություններին, որ իրենք Թուրքիայի հետ համատեղ փորձում են Սիրիայից իսլամական գրոհայիններին տեղափոխել Ադրբեջան և նրանց օգտագործել Հայաստանի դեմ։ Պարզ է մի բան. ադրբեջանական կողմը, հասկանալով, որ տվյալ փուլում հայկական կողմը Ղարաբաղի հարցում մի տեսակ առկախված վերաբերմունք ունի և իր գործողություններում այդքան էլ վճռական ու հաստատական դրսևորում չունի, փորձում է ամբողջովին դառնալ նախաձեռնության տերը և ինքը թելադրել խաղի կանոնները։ Ալիևի վերջին հայտարարությունների հետ կապված՝ հայկական կողմից պատասխան հնչեցրեց միայն ԱԳՆ-ն, ինչը բավական անատամ և գրեթե ոչինչ չասող մի դեկլարատիվ տեքստ էր, որը, այնպիսի տպավորություն էր, թե արված է զուտ «գալոչկայի» համար, իսկ ինչ վերաբերում է երկրի քաղաքական ղեկավարության ռեակցիային, արդեն երրորդ օրն է՝ քար լռություն ու մի տեսակ անտարբերություն է։ Ավելի անհասկանալի է, երբ օրվա իշխանության տարբեր ներկայացուցիչները, ովքեր բառացիորեն պատկերացում չունեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ընդհանրապես բանակցային գործընթացի մասին, իրականության հետ որևէ աղերս չունեցող արտահայտություններով են հանդես գալիս, ինչը նախ իրենց է դնում զավեշտալի իրադրության մեջ, այնուհետև ևս մեկ անգամ վերահաստատում, որ այս մարդիկ շատ արագ պետք է լքեն քաղաքական արենան, քանի դեռ ամեն ինչ վերջնականապես ու անդառնալի չեն կործանել։ Ընդհանուր առմամբ, բավականին տարօրինակ է այն կեցվածքը, որն ընդունել է Փաշինյանը․ նախ՝ արդեն քանիցս նշվել է, որ նա չունի Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ հստակ դիրքորոշում ու հարցի լուծման մասին գոնե մոտավոր գաղափար, այդ իսկ պատճառով պարբերաբար հատվածական ու կոնտեքստից կտրված անհասկանալի հայտարարություններ ու տեսակետներ է հնչեցնում, իսկ վերջին դեպքի մասով ուղղակի «ջայլամային քաղաքականություն» է վարում։ Ամփոփելով՝ պետք է արձանագրենք մի առանցքային հանգամանք․ հայկական կողմը չպետք է թուլանա և սպասի որևէ «երկնային մանանայի», պետք լինել նախաձեռնող ու զգոն և միջազգային գործընկերներին մանրամասն ներկայացնել գոյություն ունեցող ընդհանուր իրավիճակն ամենայն մանրամասնությամբ՝ հստակ նշելով, որ Ադրբեջանը փորձում է հիմքեր գտնել, որպեսզի ռազմական գործողություններ սկսեն և այդ ամենում մեղադրեն Հայաստանին։



Արմեն Հովասափյան




168.am


Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․ Փաշինյան

Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․...

10:49

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների...

10:23

Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ. Աբրահամյան

Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ...

10:02

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավոր կա

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավոր կա

18:22

Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի պատճառով

Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի...

17:48

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ....

17:34

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին առնչվող հարցերի

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին...

17:21

FlyDubai-ի չվերթի հնդիկ օդաչուն Մոդիին պատմել է միջադեպի մասին

FlyDubai-ի չվերթի հնդիկ օդաչուն Մոդիին պատմել է միջադեպի...

17:03

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արել

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է...

16:44

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. զինված ադրբեջանցին ներխուժել է հայի տուն և երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. զինված ադրբեջանցին ներխուժել է հայի...

16:28

Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»

Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ...

16:22

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում....

16:11

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ շրջանակում...

16:09

Անդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Անդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի...

15:51

Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները

Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական...

15:33

Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև

Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը....

15:18

Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցը

Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման...

15:03

Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում

Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝...

13:03

Իտալական Տորինո քաղաքում պատմական իրադարձությանը մասնակցել է հայկական պատվիրակությունը

Իտալական Տորինո քաղաքում պատմական իրադարձությանը մասնակցել է հայկական...

12:34

ՊԵԿ նախագահ․ Հարկային վարչարարությունն անհնար է պատկերացնել առանց թվային լուծումների

ՊԵԿ նախագահ․ Հարկային վարչարարությունն անհնար է պատկերացնել առանց թվային...

11:01

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02