«Գոհ ենք, որ մեզ հրավիրեց ընդունելության, բայց ամեն դեպքում մեր ակցիաները չենք դադարեցնի, շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հարցի ստույգ լուծում ստանալը»,- այսօր հայտարարեց կառավարության դիմաց ողջ գիշեր նստացույց և հացադուլ անող ՌԴ նեկնել ցանկացողների ներկայացուցիչ Վարդան Վարդանյանը՝ ներկայացնելով առավոտյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց երկու ներկայացուցչի հանդիպումը: Նստացույցի մասնակցի խոսքով, վարչապետն իրենց հայտնել է, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի տվյալների հետ, որը բարձր է, բայց բոլոր դեպքերում հուսադրող պատասխան տվեց, որ անպայման լուծման եզրեր գտնի: Վարդան Վարդանյանը հայտնեց, որ իրենք պահանջում են, որ գոնե առաջնային լուծում տրվի 200 հոգու հարցը, ովքեր ամբողջ օրը փողոցում են: Հանդիպման ժամանակ ցուցարարների ներկայացուցիչները բարձրացրել են այն հարցը, որ ԵԱՏՄ մյուս երկրներում էլ վիճակը բարվոք չէ, բայց նրանց հետ սահմանները բաց են: Ըստ Վարդանյանի, վարչապետը հայտնել է, որ երկու երկրում այդ տվյալներն արհեստականորեն իջեցված են: «Մենք չենք կարող այն խախտել, քանի որ շատ վտանգավոր է, ինչ կա՝ այն էլ ցույց ենք տալիս»,-Նիկոլ Փաշինայնի խոսքը փոխանցեց ակցիայի մասնակիցը: Նրա խոսքով, վարչապետը հայտնել է, որ վարակի ցուցանիշները իջնելուց հետո պետք է որոշ ժամանակ կայուն մնային, որպեսզի կարողանային պրոցես սկսել, բայց դրանք բարձրացել են: Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ սպասում են վարչապետի պատասխանին, չգիտեն երբ կլինի պատասխանը, այդ պատճառով էլ իրենց ակցիան և հացադուլը շարունակվելու է: Նրանք հայտնեցին, որ օրվա ընթացքում իրենց են միանալու թիմակիցները, իսկ երեկոյան 20 հոգով կշարունակեն հացադուլը և նստացույցը: Նրանց խոսքով, վարչապետը պետք է լուծման եզրեր գտնի, այն մարդկանց համար, ում հարցը խնդրահարույց է: «Վերջում ասաց՝ ինչ-որ մի բան կմտածենք, որը հուսալի պատասխան էր»,- հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքը փոխանցեց մյուս մասնակիցը՝ Արթուր Ոսկանյանը:
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44