Նախորդ նստաշրջանում «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լքել էր նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորների շարքը, հիմա նորից վերադարձել է այդ դիրքին»,- այսօր «ԱԺ մոնիտորինգ. Ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիսի ընթացքում ասաց ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։
Նրա խոսքով, ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանից ամենաշատ բացակայած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է. «Ընդհանրապես, ԱԺ նիստերից ամենաշատը բացակայածների հնգյակում պատգամավորներից չորսը «ԲՀԿ»-ից են, մեկը՝ «Իմ Քայլից»։ Բայց, իմքայլական պատգամավորը ֆիզարձակուրդում է եղել։ Ասեմ, որ նախորդ նստաշրջանում մենք խնդրի էինք բախվել, քանի որ ամենաշատ բացակայածների տասնյակում հայտնվել էին ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորները։ Իսկ այս անգամ գործուղումներ չեն եղել»,- ներկայացրեց նա։
ԱԺ «ԲՀԿ»-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, արձագանքելով Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մասին հայտարարությանը, նշեց, որ նա բացակայել է՝ կորոնավիրուսային հիվանդության և իր տարիքի պատճառով. «ԱԺ-ում այդ կարգը կար, որ կարելի էր դիմել ԱԺ նախագահին և չմասնակցել նիստերին։ Այդպիսի ռեժիմ կա։ Այդ բացակայությունները դրանով են պայմանավորված»։
Շարունակելով ներկայացնել տվյալները՝ Լուսինե Վասիլյանը նշեց՝ խորհրդարանում ամենաակտիվ, ամենաշատ հարց տված պատգամավորը «ԲՀԿ»-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն է.
«Ընդհանուր առմամբ, 132 պատգամավորներից 20-ը միշտ լուռ է եղել՝ որևէ ելույթ չի ունեցել և որևէ հարց չի հնչեցրել»։
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44