Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը վարչապետ Իոն Կիկի և խորհրդարանի խոսնակ Զինաիդա Գրեչանոյի հետ ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները, գրում է eadaily.com-ը։
«Մենք մտահոգություն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կոչ ենք արել երկու կողմերին դադարեցնել կրակը և վերադառնալ խաղաղ երկխոսության։ Այս համատեքստում ընդգծվել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Մոլդովայի Հանրապետության գործընկերներն են, մենք լավ հարաբերություններ ունենք երկու պետությունների ղեկավարությունների հետ։ Այդ պատճառով մենք կոչ ենք արել մեր երկրի երկու էթնիկ համայնքներին հանգստություն պահպանել և այդ հակամարտությունը չտեղափոխել Մոլդովայի Հանրապետություն»,-գրել է Դոդոնը սոցցանցերում:
Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունն այսօր նաև հայտարարություն է հրապարակել, որում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ:
Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունը իրավիճակի թուլացման կոչ է արել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02