Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին ասված է Մատվիենկոյի հայտարարության մեջ, որը տարածել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է, այն հղի է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության վերածվելու վտանգով: Դրանք հավասարապես սերտ և բարեկամական երկրներ են Ռուսաստանի և Համադաշնության մյուս երկրների համար: Այս հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում: Այս կապակցությամբ ես կցանկանայի առաջին հերթին կողմերին կոչ անել անհապաղ դադարեցնել կրակը»,-ասված է հայտարարության մեջ:
Մատվիենկոն ընդգծել է, որ ցանկացած սրում կնշանակի նոր զոհեր, այդ թվում`խաղաղ բնակչության շրջանում, ինչը չի կարող արդարացվել որևէ քաղաքական նկատառումներով:
«Որպես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ ցանկանում եմ փոխանցել անկեղծ մտահոգության և խորը անհանգստության զգացումները Լեռնային Ղարաբաղում վերջին ողբերգական իրադարձությունների հետ կապված, որով ինձ դիմում են մեր խորհրդարանական համայնքի շատ գործընկերներ, և որոնք ես ամբողջովին կիսում եմ: Մենք սատարում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` Հայաստանին և Ադրբեջանին ուղղված` մարտերը դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու կոչին: Մենք կոչ ենք անում բոլոր պատասխանատու համաշխարհային ուժերին զերծ մնալ այս հակամարտությանը միջամտելու ցանկացած ձևից և պաշտպանել միջազգային հանրության գիծը` ռազմական գործողությունները դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացին վերադառնալու անվերապահ առաջնահերթության մասին», - նշել է Մատվիենկոն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
15:03 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44