ՌԴ Պետդուման այսօր ընդունել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում երկու կողմերին էլ կոչ է անում դադարեցնել կրակը և պատրաստակամություն է հայտնում տրամադրել միջնորդական օգնություն՝ խաղաղ կարգավորման համար: Այս մասին գրում է Tass-ը։ Մասնավորապես, ռուս պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում Լ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, և խստորեն դատապարտում են կողմերի կողմից ուժի գործադրումը»: «Պետդուման հայտարարում է անհապաղ հրադադարի, տարածաշրջանում առճակատման սրման կանխման անհրաժեշտության և իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության մասին։ Պետդումայի պատգամավորները կոչ են անում կողմերին շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են տրամադրել միջնորդական օգնություն՝ իրավիճակի կայունացման համար», - ասվում է տեքստում: Նշենք, որ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր էջում գրել է, որ քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման ընդունեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերի կողմից ուժի կիրառման անթույլատրելիության և կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին հայտարարությունը՝ 363 կողմ ձայներով՝ միաձայն: «Հենց նոր ինձ հետ կապվեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, ով արձանագրեց, որ զանգահարում է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանձնարարությամբ և ընդունված հայտարարության բովանդակության մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ադրբեջանի Միլի մեջլիսի համապատասխան պաշտոնատար անձանց»,-գրել է Մելքումյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր։
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44