Թուրքական Milliyet թերթի կայքում «Հայաստանի թիրախներին հարվածում է Bayraktar-ը» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորություններին։ Այս մասին գրում է 1lurer.am-ը:
«Հրապարակման մեջ հիշեցվում է Թուրքիայի արտգործանախարարության այն հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանին կօգնեն այնպես, ինչպես որ վերջինս կցանկանա։ Նման ձևակերպմամբ աջակցության ուղերձն օրակարգ է բերել նաև թուրքական զինված ուժեր Ադրբեջան ուղարկելու տարբերակը:
«Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի պատասխանատուներին հստակ փոխանցվել է, որ ամեն տեսակի օգնություն կտրամադրվի, ներառյալ՝ այդ տարբերակը: Ընդգծվել է, որ առաջնահերթությունը էներգետիկ միջանցքի անվտանգությունն է: Միաժամանակ նշվել է, որ հարմար պայմանների ստեղծման դեպքում պետք չէ խորշել բանակցությունների սեղանին վերադառնալուց»,- գրում է Milliyet-ը։
Նշվում է, սակայն, որ Ադրբեջան զորք ուղարկելու տարբերակը հնարավոր է միայն Թուրքիայի նախագահի միջնորդությամբ, որը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ նման միջնորդության համար հիմք կարող է հանդիսանալ 2010 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը»,-նշում է լրատվամիջոցը:

18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44