Այն բանից հետո, ինչ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն կոչ էր արել բեռնատարների վարորդներին` Վրաստանից Հայաստան ելումուտի համար օգտվել Բավրայի անցակետից` Բագրատաշենի փոխարեն, արդեն այս հատվածում գոյացել է բեռնատար մեքենաների 2 կիլոմետրանոց հերթ՝ Ժդանովականից մինչև մաքսակետ։ Վարորդները nor.ge-ի հետ զրույցում ասել են, որ Բագրատաշենով չեն կարող անցնել այնտեղ ճանապարհը փակ է, ուստի օգտվում են Ժդանովականի անցակետից։ Հերթերի գոյացության մեջ անզգուշաբար հայկական պետհամարանիշով բեռնատարը բախվել է վրացական համարանիշով բեռնատարին, ինչի հետևանքով հայկական համարանիշով բեռնատար մեքենան զգալի վնասվել է և բեռնակրի դիմային հատվածը բացվել է։ Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հիշեցնենք, որ ելնելով անվտանգությունից՝ սեպտեմբերի 27-ին Պետական եկամուտների կոմիտեն հորդորել էր հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորավծություն է ձեռքբերվել նաև Վրաստանի կառավարության հետ, որպեսզի Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվեն Բավրայի մաքսակետ: ՊԵԿ-ը հորորդրել էր քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44