Երրորդ երկրները, որոնք միջամտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը որպես պետություններից մեկի աջակից, արջի ծառայություն են մատուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Բոնդարյովը: «Այն երկրները, որոնք այդ հակամարտությանը միջամտում են որևէ երկրի կողմից՝ բորբոքելով այն, իրենց ռազմական կոնտինգենտն օգնության ուղարկելով ազգային բանակներին կամ պատրաստվում են դա անել, արջի ծառայություն են մատուցում: Ոչ մի դրական արդյունքի իրադարձությունների այդպիսի զարգացումը բերել չի կարող»,- ասել է Բոնդարյովը: «Ռիա Նովոստի»-ին վկայակոչելով, աղբյուրը գրում է, ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար պետք է երկու երկրների քաղաքական կամքը և «հզոր» աշխարհաքաղաքական միջնորդներ: «Անհրաժեշտ է վերջ դնել արյունահեղությանը: Հիմա ամբողջ աշխարհը, ոչ միայն անդրկովկասյան տարածաշրջանը, գտնվում է բարդ տնտեսական, քաղաքական, համաճարակային իրավիճակում: Առկա իրավիճակում կարևոր է համախմբել ջանքերն ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարելու համար, ոչ թե մաքրել հին հաշիվներն ու բորբոքել հին վերքերը»,- նշել է հանձնաժողովի նախագահը:
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02