ԱՄՆ մի քանի տասնյակ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականներ հինգշաբթի նամակ են ուղղել պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով նամակի հեղինակներից մեկի՝ Ադամ Շիֆի կայքում տեղ գտած հայտարարությանը:
«Գրում ենք, որպեսզի մեր խորը մտահոգությունը հայտնենք ադրբեջանական ագրեսիայի վերսկսման առնչությամբ: Խնդրում ենք, որպեսզի վարչակազմը լարվածությունը նվազեցնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու և Ադրբեջանին հետագա հարձակողական գործողություններից հետ պահելու համար օգտագործի բոլոր դիվանագիտական գործիքները»,- ասվում է նամակում, որը ստորագել է 49 օրենսդիր:
Փաստաթղթի հեղինակներն ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ են անում «հստակ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի անհիմն ագրեսիան և հասկացնել նրան, որ եթե զսպվածություն չցուցաբերի, ապա ԱՄՆ-ի կողմից նրան օգնության շարունակական տրամադրումը կասկածի տակ կդրվի»:
Բացի այդ, կոնգրեսականները Պետդեպարտամենտին խնդրում են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ հորդորելու Ադրբեջանի իշխանություններին խուսափել հարձակողական նպատակներով ուժի կիրառումից, ինչպես նաև ստիպել Ադրբեջանին համաձայնվել շփման գծի երկայնքով միջազգային մոնիտորինգին: Բացի այդ, օրենսդիրները անհրաժեշտ են համարում Թուրքիայի հետ բարձր մակարդակով փոխգործակցումը, որպեսզի նրան հասկացնել տան, որ «Ադրբեջանի վերջին գործողություններին աջակցությունը կործանարար ազդեցություն է ունենում խաղաղության և տարածաշրջանային կայունության վրա»:
«Այս գործողությունները նախագահ Ալիևի և նրա ռեժիմի ավելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են Արցախի և Հայաստանի նկատմամբ: Դրանց շարունակական և համակարգված բնույթը հստակ ցույց է տալիս, որ այս հարձակումը որակապես տարբերվում է դիպուկահարների կրակի և հրետանային ռմբակոծությունների կիրառմամբ նախորդ բախումներից: Երևում է, որ սա ծրագրված ռազմական գործողություն է»,- նշել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները:
Նրանց խոսքով՝ առավել մտահոգիչ է այն փաստը, որ «Ադրբեջանը Թուրքիայից նյութական օգնություն ու աջակցություն է ստանում»:
«Թուրքիայի ներգրավվածությունը մեծացնում է երկարատև տարածաշրջանային հակամարտության ռիսկը, որը կդառնա մարդասիրական աղետ և կխաթարի ԱՄՆ ազգային անվտանգության կարևոր առաջնահերթությունները»,- ընդգծել են կոնգրեսականները:
«Մեր կարծիքով՝ ռազմական գործողությունների այս նոր շրջանը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասար վերաբերմունք ցուցաբերող ամերիկյան քաղաքականության տապալման ևս մի ապացույց է: Շատ երկար են ԱՄՆ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամները կեղծ հավասարության նշան դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ չնայած նրան, որ վերջինս անընդհանտ սպառնում է պատերազմով և հրաժարվում է շփման գծի երկայնքով մոնիթորինգի սահմանումից: Վերջին տարիներին ԱՄՆ-ն տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական օգնություն է տրամադրել Ադրբեջանին՝ ակնհայտորեն չկարողանալով կամ չցանկանալով Ալիևի կառավարությանը ստիպել հրաժարվել հարձակողական ռազմական գործողություններից կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումներից: Այս քաղաքականությունը ձախողված է, և մենք պետք է այլ ուղի գտնենք»,- վստահ են օրենսդիրները:
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
10:33
09:26
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45