ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ու առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսմանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հայտարարությունում՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կոնտակտների արդյունքներով: «ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարության ոգուն համապատասխան՝ ես շեշտել եմ Ֆրանսիայի, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի, անաչառ կերպով իր դերը ստանձնելու վճռականությունը՝ ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելու և Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսման հարցում», – նշել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը: Ինչպես նշել են գերատեսչությունում, Լը Դրիանն այդ զրույցների ընթացքում կրկին կոչ է արել կողմերին անհապաղ ու առանց նախապայմանների դադարեցնել ռազմական գործողությունները: Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների երկարացումը կբերի միայն զոհերի քանակի ավելացմանն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, ինչպես նաև կառաջացնի էսկալացիայի ռիսկեր, որը կարող է դուրս գալ Հայաստանի և Ադրբեջանի վերահսկողությունից: «Ես զգուշացրել եմ զրուցակիցներիս հակամարտության ինտերնացիոնալիզացման վտանգի մասին»,-շեշտել է Լը Դրիանը:
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44