Pfizer ընկերության ղեկավարը, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակողների շարքում է, իր հիասթափությունն է հայտնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման քաղաքականացման կապակցությամբ, գրում է Washington Examiner-ը: Իր աշխատակիցներին ուղղված նամակում գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան գրել է, որ նախագահական բանավեճը դիտելուց հետո «հիասթափվել է, որ մահացու հիվանդության կանխարգելումը քննարկվում է` ավելի շատ հիմնվելով քաղաքական, քան գիտական փաստերի վրա»: Բուրլան նշել է, որ 2020 թվականի սկզբին ընկերությունը նպատակ էր դրել հոկտեմբերին գրանցել պատվաստանյութը Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունում եւ մինչեւ տարեվերջ 100 միլիոն դեղաչափ մատակարարել: Իր նամակում նա չի հայտարարել այդ նպատակի փոփոխության մասին, սակայն նշել է. «Ես չեմ կարող ճշգրիտ կանխատեսել, թե երբ կամ նույնիսկ, եթե մեր պատվաստանյութը հաստատվի Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչության կողմից` հասարակությանը փոխանցելու համար»: Սակայն նա հավելել է, որ ընկերությունը «շարժվում է գիտության արագությամբ»: Ընկերության ղեկավարը նաեւ նախազգուշացրել է, որ պատվաստանյութի մշակման շուրջ քաղաքական քննարկումները «խաթարել են հասարակության վստահությունը»` աշխատակիցներին կոչ անելով «միասին աշխատել գիտության նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար»: «Դա այն է, ինչ մենք անում ենք Pfizer-ում: Պատկերացրեք դժվարին ողբերգությունը, եթե մենք անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ ունենք, որին շատերը չեն վստահել»,- նշել է նա: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս պնդում էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել մինչեւ ԱՄՆ ընտրությունները: Մյուսները, այդ թվում` երկրի գլխավոր վարակաբան, դոկտոր Էնթոնի Ֆաուչին, ասում էին, որ գործընթացը, ամենայն հավանականությամբ, ավելի երկար կտեւի, հնարավոր է` մինչեւ 2020 թվականի վերջ:
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44