ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն դեռևս չի կարող ասել՝ «Սասնա ծռերի» նկատմամբ համարենում կլինի՞, թե ոչ, որովհետև դեռևս չկա համաներման ակտ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:
«Սասնա ծռերի» նկատմամբ համաներման կիրառման մասով դեռևս ոչինչ չեմ կարող ասել, որովհետև մենք դեռևս չունենք համաներման ակտ, որ ես փորձեմ այն պարզաբանել»,-ասաց նա:
Հարցին, թե նախկին գլխավոր դատախազը հայտարարել էր, որ հանձնվելու դեպքում մեղմացուցիչ հանգամանքներ կդիտվեն, Արթուր Դավթյանն ասաց, որ այն հոդվածները, որոնցով հարուցվել է քրեական գործ և մեղադրանքներ են առաջադրվել, դրանք ունեն խրախուսական նորմեր, բայց թե խրախուսական նորմերով փաստերը կոնկրետ դեպքում որքանով են առկա, դա ցույց կտա քննությանը։
«Այսինքն, քննությամբ պետք է պարզվի՝ արդյո՞ք մենք ունեցել ենք կամովին պատանդների ազատում, կամովին շենք-շինությունների հանձնում, թե ոչ: Վերջնական իրավական գնահատականը կտա քննության արդյունքը»,-ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ է կատարվում այս պահին երեք ոստիկանների մահվան գործով, գլխավոր դատախազի թեկնածուն ասաց, որ քննությունն այս առումով օպերատիվ և լայնածավալ իրականացվում է. «Օրենքով սահմանված կարգով ես չեմ կարող նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություն հրապարակել, բայց ունենք որոշակի արդյունքներ այս առումով: Երբ օրենքով սահմանված կարգով կհավաքվեն բավարար չափով ապացույցներ,կոնկրետ անձանց մեղադրանքներ կառաջադրվեն»:
Հարցին, թե արդեն կա՞ն կոնկրետ անձինք, որոնց առաջիկայում մեղադրանք կառաջադրվի և այդ անձինք արդյո՞ք «Սասնա ծռերից» են, Արթուր Դավթյանն ասաց. «Բավարար ապացույցների համակցումն ապահովելու դեպքում մեղադրանք կառաջադրվի: «Սասնա ծռերից» են»:
Հարցին, թե իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ հուլիսին տեղի ունեցածն ահաբեկչություն է, ինչպիսին է իր գնահատականը, Արթուր Դավթյանն ասաց, որ իշխանության ներկայացուցիչների գնահատականները չի մեկնաբանի, սակայն մասնագիտական դաշտում կասի, որ իրականացվում է նախաքննություն, որը դեռևս չի ավարտվել.«Իրականացվում է օպերատիվ, լայնածավալ քննություն, սակայն պարզաբանման ենթակա հանգամանքների շրջանակն է բավական մեծ: Քննության արդյունքներով ես ավելի հստակ իրավական գնահատական կարող եմ տալ: Այս պահին այս գործով քրեաիրավական գնահատական որպես ահաբեկչություն չունենք տված»:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02