Այս շաբաթ ապացույցներ են ի հայտ եկել առ այն, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում նախատեսել է օգտագործել սիրիացիներին, որոնցից շատերը Սիրիայի ռեժիմի դեմ կռվող աղքատ փախստականներ են: Անկարան պնդում է, որ Բաքվի մտերիմ դաշնակիցն է, սակայն ցանկանում է սիրիացիներին տեղակայել Ադրբեջանում, ինչպես դա արեց Լիբիայում և Սիրիայի գրավված Աֆրին քաղաքում, ցանկանում է օգտագործել նրանց՝ Անկարայի ազդեցությունն մեծացնելու և տեղական իշխանություններին թուլացնելու համար, ասվում է The Jerusalem Post պարբերականի հոդվածում: Նշված ապացույցները, ներառյալ բազմաթիվ հարցազրույցները, որոնք սիրիացիները տվել են միջազգային լրատվամիջոցներին, նաև խմբագրություն ուղարկված ձայնագրություն, բավականին շատ հարցեր են առաջացնում: Վարձկանները միգուցե հավաքագրվել են շաբաթներ առաջ, սակայն պարզ չէ՝ ուղարկվել են, թե ոչ: Համենյան դեպս, համացանցի օգտատերերը պնդում են, որ պարզել են նրանց տեղակայման վայրը, մյուսները պնդում են, որ մի քանիսը սպանվել են: Ինչպե՞ս է այս ամենը սկսվել: Վերջին տարիներին Անկարան ձգտում էր Սիրիայի ազատ բանակի զինվորներին ներգրավվել և դարձնել թրքամետ, որպեսզի նրանք քրդերի դեմ պատերազմեն Սիրայում: Այժմ Անկարան, օգտվելով ներգրավված վարձկանների վիճակից, որոնք տեղ չունեն գնալու և սուտ խոստումներ են ստացել, ցանկացել է նրանց ուղարկել Կովկաս: Ներկայացվող ապացույցները, ներառյալ տղամարդկանց ուղարկած ձայնագրությունները, մատնանշում են, որ նրանք մոբիլիզացվել են: Ադրբեջանը, իր հերթին, հայտարարում է, որ Հայաստանն ունի «ներկրված վարձկաններ»: Թուրքիան պնդում է, որ հայերին աջակցում է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որը, Թուրքիայի կարծիքով, կապված է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հետ: Այսպիսով, Թուրքիայի ծայրահեղ աջակողմյան մամուլը և իշխող կուսակցությունը պնդում են, որ դա ճիշտ որոշում էր սիրացիներին ուղարկել կռվել քրդական ջոկատների դեմ Հայաստանում՝ սիրիական պատերազմը տեղափոխելով այլ երկիր: Սակայն ՔԱԿ-ի՝ Հայաստանում ներգրավված լինելու վերաբերյալ ոչ մի ապացույց գոյություն չունի:
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44