Այս ամբողջ ընթացքում ես հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ, երկու անգամ էլ` Վլադիմիր Պուտինի: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց ես կարծում եմ, որ ավելի շատ հեռախոսային զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի հետ եւ այլ ղեկավարների, որպեսզի քննարկեմ ընթացիկ իրավիճակը եւ իրադարձությունների զարգացումը»,-ասել է նա:
Դիտարկմանը, թե կարեւորը Վլադիմիր Պուտինն է, Փաշինյանն արձագանքել է. «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Ռուսաստանն ու Հայաստանն ունեն խորը համագործակցություն անվտանգության ոլորտում, ներառյալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը: Կան գործող կոնկրետ համաձայնագրեր եւ, հնարավոր է, որ մեր երկխոսության օրակարգն այս առնչությամբ ավելի բազմազան է: Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր է, եւ Մինսկի խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում եւ նպաստում է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Հարցին, թե Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում, ՀՀ վարչապետը նկատել է. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:
News.am
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44