Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարություն է արել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։ «Հայաստան-Ադրբեջան հերթական ռազմական հակամարտության արդյունքում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ: Ցավոք, ռազմական գործողությունների պատճառով երկխոսությունը չի վերսկսվել: Բոլորս լավ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա լարումը խիստ բացասական ազդեցություն կթողնի ողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Մեկ անգամ ևս կոչ ենք անում միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին՝ առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել դեէսկալացման ուղղությամբ: Մենք հիմնվելով մեր բարիդրացիական հարաբերությունների վրա միշտ գործել ենք, գործելու ենք և հետագայում էլ կգործենք: Վրաստանն իր հարևաններին միշտ հավատարիմ է եղել և հավատարիմ է նաև միջազգային պարտավորությունների առումով: Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ ռազմական գործողություններով պայմանավորված էսկալացիայի սկսվելուն պես Վրաստանի կառավարությունը ձեռնարկել է զգալի արդյունավետ քայլեր: Այս ուղղությամբ կարևոր քայլերից մեկն այն է, որ ժամանակավորապես դադարվեց ցամաքային և օդային հաղորդակցությամբ ռազմական բեռների փոխադրման թույլտվության տրամադրումը երկու երկրի ուղղություններով: Այս մասին մեր գործընկերները տեղեկացված էին: Մենք մշտական կապի մեջ ենք նրանց հետ և տեղեկացրել ենք Վրաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված բոլոր գործողությունների մասին: Ինչ վերաբերում է ցանկացած տեսակի այլ միջազգային տարանցիկ բեռներին, ապա վրացական կողմը լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները, և ապագայում էլ միջազգային պարտավորություններին կլինենք լիովին հավատարիմ»,- հայտարարել է Զալկալիանին:
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02