ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 2020 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համահեղինակն է, անմիջական հրահրողն ու մասնակիցը: Այս մասին նշված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությունում։ «Թուրքիայի նախաձեռնությամբ հավաքագրվում և հակամարտության գոտի են ուղարկվում ահաբեկչական տարբեր խմբավորումների հազարավոր անդամներ՝ տարածաշրջանը վերածելով միջազգային ահաբեկչության նոր օջախի: Թուրքիայի չդադարող պատերազմական հռետորաբանությունն ու պատերազմական գործողություններում Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը նպատակաուղղված է անկայունության աշխարհագրության ընդլայմանն ու դրանում այլ պետությունների ներգրավմանը: Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, խախտում է Ղարաբաղյան հակամարտությունում չեզոքություն պահպանելու՝ իր ստանձնած պարտավորությունը: Թուրքիան իրականացնում է ՆԱՏՕ-ի կողմից հռչակված խաղաղասիրական և հակաահաբեկչական իր առաքելության դեմ ուղղված գործողություններ: Մինչդեռ ղարաբաղյան ընթացող պատերազմի պայմաններում իր պաշտոնական հայտարարության մեջ առ այսօր ՆԱՏՕ-ն չի անդրադարձել իր անդամ Թուրքիայի` որպես պատերազմ հրահրողի հանցավոր վարքագծին ու չի զսպում նրան: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության փաստաթղթերով` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններն անիրագործելի են Թուրքիայի այսպիսի սանձարձակ գործելաոճի պատճառով: Ելնելով վերը նշվածից` պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից` դիմել ՆԱՏՕ-ին՝ ծանուցելով վերջինիս հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունների` ողջ ծավալով կատարման անհնարինության մասին, քանի դեռ ՆԱՏՕ-ն չի դատապարտել Թուրքիայի անմիջական մասնակցությամբ տարածաշրջանում պատերազմի սանձազերծումը, չի ձեռնարկել վերջինիս ծավալապաշտական ձգտումները զսպելու իրական գործողություններ»,-գրված է հաղորդագրությունում:
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44