Իսլանդական «KERECIS» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 70 տոկոս զեղչով Հայաստանին կտրամադրվեն հատուկ տեխնոլոգիաների միջոցով իսլանդական ձողաձկան կաշվից ստացած մաշկային տրանսպլանտներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը և հավելեց, որ 30 հազար սմ² մաշկային տրանսպլանտները գնվել են շուրջ 124 հազար ԱՄՆ դոլարով, որը երկու օրում հավաքվել է և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով արդեն փոխանցվել է: Պատգամավորի խոսքով` հակառակորդի կողմից վիրավորված զինվորների այրվածքների և այլ վերքերի բուժման համար այն շատ արդյունավետ միջոց է: Նարեկ Մկրտչյանը ասաց, որ դեռևս 2020 թվականի հունվար ամսին Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության ղեկավարի հետ այցելել էին Իսլանդիա և հանդիպել էին «KERECIS» ընկերության ղեկավարության հետ: «Նրանց հետ քննարկեցինք Հայաստանում ձողաձկան կաշվից ստացած մաշկային տրանսպլանտների կիրառմանը հարցը: Կորոնավիրուսի հետ պայմանավորված այդ գործընթացները կանգնեցին, սակայն երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը, ընկերությանը ներկայացվեց, թե ինչ իրավիճակ է շփման գծում և, որ այդ տրանսպլանտների կարիքը ունենք: Բանակցությունների ընթացքում եվրոպական շուկայական արժեքից առաջարկվեց 70 տոկոս զեղչ: Գումարը շատ կարճ ժամանակահատվածում հավաքվեց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ուղարկվեց»,- նշեց Մկրտչյանը: Պատգամավորը տեղեկացրեց, որ այդ տրանսպլանտները առաջին անգամ են կիրառվելու Հայաստանում: Ըստ Մկրտչյանի`պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ Հայաստան պետք է գործուղվեն Բիրմինգհեմի ռազմական հիվանդանոցից և Իսլանդիայի ազգային հիվանդանոցից երկու բժիշկներ: «Երկուսը կամավոր կգան Հայաստան, մեկ-երկու շաբաթ կմնան, կօգնեն բժիշկներին մաշկային տրանսպլանտների օգտագործման հարցում: Սա նաև շատ լավ ուղերձ կլինի աշխարհին, որ մեր վիրավոր զինվորների համար ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանց վերադարձնենք բնականոն կյանք»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ «KERECIS»-ը համագործակցում է Գերմանիայի և ԱՄՆ-ի տարբեր կլինիկաների հետ:
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44