Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն, որ բնակվում է ԱՄՆ-ում և հանդիսանում ԱՄՆ քաղաքացի, հարցազրույց է տվել ամերիկյան Politico ամսագրին, որտեղ անկեղծացել է, որ ինքն ու իր թիմակիցները առհասարակ չեն զղջում իրենց դիրքորոշման համար:
Նա խուսափել է հստակ պատասխանել այն հարցին, թե արդյոք ընդունում է Էրդողանի կողմից հնչեցված մեղադրանքները, սակայն խոստովանել է, որ իր և Էրդողանի միջև անհամաձայնությունները սկսել են այն ժամանակվանից, երբ Էրդողանը սկսել է ամեն կերպ փորձել երկրում հաստատել նախագահական համակարգ:
«Եթե մենք կատարեինք նրանց պահանջներն այս հարցում, այս պահին գուցե և մեր ու Թուրքիայի իշխանությունների հարաբերությունները լավ լինեին: Ամեն դեպքում, ես չեմ զղջում: Վստահ եմ, որ թիմակիցներս էլ չեն զղջում ոչնչի համար: Միակ ցավս այն է, որ երկիրը շարունակում է տառապել և այն, որ ոչ ոք չի կարողանում դա կանգնեցնել», - ասել է Գյուլենը:
Նա նաև հերքել է այն պնդումները, որ ինքն ու Էրդողանը ժամանակին մտերիմ են եղել: Նա շեշտել է, որ ինքն անձամբ Էրդողանի հետ հանդիպել է 2-3 անգամ, բոլոր հանդիպումներն էլ եղել են ընտրություններից առաջ:
Գյուլենը նաև պատասխանել է այն հարցին, թե ինչ կանի նա, եթե ԱՄՆ-ն ամեն դեպքում որոշի արտահանձնել նրան Թուրքիային և վստահեցրել, որ եթե նման բան կատարվի, ապա կարիք չի լինի նրան Թուրքիա ուղարկելու, քանի որ այդ պարագայում ինքն իր ձեռքով կգնի տոմսն ու կհեռանա ԱՄՆ-ից: Այնուամենայնիվ, Գյուլենը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնալու մարդու իրավունքների ու ազատության հիմնարար սկզբունքներին այս հարցում:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02