ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը կարծում է, որ կրակի դադարեցման մասին համաձայնագրի ընդունումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հնարավորություն կա, փոխանցում է ՏԱՍՍգործակալությունը:
«Տեղի է ունեցել գլխավորը՝ քանդվել է փոխադարձ բռնության փակ օղակը: Առկա է եթե ոչ խաղաղության, ապա հրադադարի հնարավորություն: Ավելի լավ է դա, քան ոչինչ: Սադրիչները, եթե կրկին հայտնվեն, վերջին հաշվով կրակելու են յուրայինների, գերիների և սպանվածների վրա: Եվ նրանք պետք է իմանան այդ մասին: Այդ իսկ պատճառով նրանք չպետք է լինեն և ոչ մի կողմից»,- գրել է Կոսաչովն իր ֆեյսբուքյան էջում:
Քաղաքական գործչի կարծիքով՝ այժմ գլխավոր պատասխանատվությունն ընկած է հակամարտության կողմերի վրա: Նա նշել է կրակի դադարեցման ռեիժիմի կոնկրետ ձևաչափերի համաձայնեցման, գերիների և մահացածների մարմինների փոխանակման կազմակերպման, բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը:
«Այն, որ 10-ժամյա դժվարագույն խորհրդակցություններից հետո հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, բոլոր գովեստներից վեր է: Դրա կարիքը, սակայն, չկա: Հսկայան կարևորության գործ է արվել»,- հավելել է Կոսաչովը:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02