ողջունել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի շուրջ պայմանավորվածությունը և կողմերին կոչ է արել շարունակել բանակցությունները։ «Ես աջակցում եմ կրակի դադարեցմանը։ Լավ է, որ առաջին քայլն արված է։ Լավ է, որ օգնեց Ռուսաստանը։ Բայց շատ կարևոր է դրանով չսահմանափակվել»,-«ՏԱՍՍ»-ի հետ զրույցում մեկնաբանելով կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է պայմանավորվել «այդ շատ դժվար խնդրի» կարգավորման ուղիների վերաբերյալ և «քայլ առ քայլ աստիճանաբար լուծել այն»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններից հետ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները ձեռք բերեցին համաձայնություն՝ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին։ Այսօր Արցախի Հանրապետության ՊԲ-ից հայտնել էին, որ ՊԲ ստորաբաժանումներին հրամայվել է դադարեցնել կրակը։ Սակայն, ըստ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի, անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում: Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02