Հայաստանի, Արցախի, նաև սփյուռքի համախմբվածությունը լինելու է հաղթանակի գրավականը. չկա մի խնդիր, որ վայրկյանների ընթացքում լուծում չստանա: Այս մասին հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում հրավիրված ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նախագահը նախ շնորհակալություն հայտնեց սփյուռքի, Հայաստանի հայրենակիցներին: «Հպարտության շատ օրեր եմ ապրել առաջնագծում՝ տեսնելով մեր զինվորների հերոսությունը, բայց ոչ պակաս նման դրական ապրումներ եմ ունեցել՝ լսելով ամենուրեք ձեր պահվածքը, ՀՀ-ում ձեր վերաբերմունքը՝ Արցախից տեղափոխված մեր հայրենակիցների նկատմամբ, դրամահավաքը, որը շարունակվում է ամեն օր՝ միջինը 10 մլն դոլարի սահմանում»,-ասաց Արցախի նախագահը:
Նա շեշտեց նաև այն պայքարը, որը սկսված է ամենուրեք՝ գրեթե բոլոր երկրներում տվյալ երկրների իշխանություններին կոչ անելով աջակցել Արցախի ժողովրդին, հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Արցախի նախագահը նշեց նաև, որ չի կարող հատուկ շնորհակալություն չհայտնել ՀՀ իշխանություններին: «ՀՀ իշխանությունների հետ այս փուլում ոչ թե ներդաշնակ իրականացնում ենք, այլ միասին ենք իրականացնում ամբողջ գործընթացը՝ կառավարման, մարտական և այլն: Հատուկ ուզում եմ կարևորել վարչապետի դերակատարությունը, որի հետ կապի մեջ ենք ոչ թե 1-2 անգամ, այլ եթե կապ է լինում, առնվազն ժամը մեկ: ՀՀ իշխանությունները տեղեկացված են ամբողջ գործընթացից՝ առաջնագծի և ժողովրդի առօրյայի մասով, ժողովրդի խնդիրների առումով, և չկա մի խնդիր, որ վայրկյանների ընթացքում լուծում չստանա: Եվ այս համախմբվածությունը, որը կա, պետք է շարունակել»,-ասաց Հարությունյանն ու շեշտեց, որ դա է լինելու հաղթանակի գրավականը:
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44