Չնայած Մոսկվայի կողմից ձեռնարկվող փորձերին, որոնք ուղղված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա շրջապատին ուշքի բերելուն և ղարաբաղյան հակամարտության հերթական փուլի դիվանագիտական կարգավորման գործընթացը նախաձեռնելուն, Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը և պաշտպանության գերատեսչությունը շարունակում են պնդել ԼՂ-ի արևմտյան և հարավ-արևտյան ուղղությամբ հարձակվողական գործողություններ կատարելու իրենց ցանկությունը: Ընդ որում հարվածներ հասցնելով ոչ միայն ԼՂՀ Պաշտպանական բանակի, այլև նպատակային հարվածներ հասցնելով Ստեփանակաերտի բնակելի թաղամասերի և այնպիսի պատմական կոթողների ուղղությամբ, ինչպիսին է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, գրում է Военное Обозрение կայքը:
Պարզ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հակամարտությունում թուրքական կանոնավոր բանակի համապարփակ ներգրավվածության վերաբերյալ տրված երաշխիքները (բնականաբար, պաշտոնական Բաքվի խնդրանքով), ինչպես նաև Անկարայի և Թել Ավիվի կողմից մշտական տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությունը միայն ամրապնդել է Ադրբեջանի կարծիքն այն մասին, որ վերոնշյալ հանցավոր գործողություններն ընդհանուր հաշվով ոչ մի հետևանք չեն ունենա:
Վերոնշյալ հանգամանքների դեպքում Հայաստանի հրետանու և հրթիռային զորքերի համար առաջնային կարևորության հարց է դառնում արդյունավետ «գլխատող» հրթիռային հարվածներ հասցնելը Ադրբեջանի ԶՈՒ պահուստային ստորաբաժանումների, զինամթերքի և վառելիքաքսուքային պահեստների, ավիաբազայի, նյութատեխնիական ապահովման կետերի ուղղությամբ:
Մինչդեռ նման հարվածների առավելագույն արդյունավետության կարելի է հասնել միայն թշնամու հակահրթիռային «անձրևանոցի» հաջող հաղթահարման դեպքում, որը ձևավորվել է Ադրբեջանի կենտրոնական և արևելյան շրջաններում հեռավար շառավղով «Ֆավորիտ» Ս-300ՊՄՈՒ-2 զենիթա-հրթիռային համակարգերով, իսրայելական Barak-8/ER միջին/մեծ հեռավորության զենիթահրթիռային համակարգերով, ինչպես նաև իսրայելական նեղմասնագիտացված հակահրթիռային միջին հեռավորության Iron Dome համակարգերով:
Ինչ վերաբերում է Երևանի «ռազմավարական ակտիվ» հանդիսացող «Իսկանդեր Է» հրթիռային համակարգին, ապա 9Մ723-1Է բալիստիկ հրթիռների գործառնական-մարտավարական արձակումը կապահովի Ադրբեջանի ՀՕՊ զորքերի էշելոնացված հակահրթիռային արգելքի լիարժեք «ճեղքում»՝ չթողնելով Ս-300ՊՄՈՒ-2, Barak-8ER և Iron Dome համակարգերին հակազդելու և ոչ մի հնարավորություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 168 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44