«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության ու կառուցողական երկխոսության համար»,-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հետևած համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա ներկայացմամբ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային, համաշխարհային թեմաների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ «Առկա է բարձր փոխըմբռնում օրակարգում առկա բոլոր հարցերի շուրջ, ինչը վկայում է հայ-ռուսական գործընկերային բարձր հարաբերությունների մասին»,-ասաց նա՝ ուրախություն հայտնելով, որ ավելի վաղ նախատեսված պաշտոնական այցը, չնայած տարածաշրջանում առկա խնդիրներին, կայացել է։ Մնացականյանն ընդգծեց՝ բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, հատկապես հոկտեմբերի 9-ի՝ հումանիտար նպատակներով կրակի դադարեցման պայմանավորվածությունների մշակման գործում։ Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց՝ հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները ներառում են կյանքի բոլոր ոլորտները, այդ բոլոր ուղղություններով առկա է դինամիկ երկխոսություն։ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանն ընդգծվել է բարձր մակարդակով երկկողմ շփումների, հանդիպումների ակտիվացման հարցը՝ հայ-ռուսական գործընկերային, դաշնակցային հարաբերությունների բնույթին համապատասխան։ «Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի՝ անփոփոխ գլխավոր տնտեսական գործընկերը, երկկողմ ապրանքաշրջանառության մակարդակը շարունակում է բարձր մնալ նույնիսկ կորոնովիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական անկայունության ու առևտրատնտեսական ցուցանիշների անկման պայմաններում»,-ասել է Մնացականյանը։
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44