Արցախ տեղեկատվական շտաբի և «Ամարաս» թերթի հետ համատեղ պատրաստված նյութը պատմում է Մարտունիում այս պահին ընթացող թիկունքային աշխատանքների մասին։ «Այս օրերին հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով, բացի նրանից, որ մեծ քանակությամբ բնակարաններ, փողոցներ և ենթակառուցվածքներ են վնասվում և հիմնահատակ ավերվում, բավականին մեծ քանակությամբ զենք-զինամթերք չի պայթում, ինչը լուրջ վտանգ են հանդիսանում մեր քաղաքացիական բնակչության համար։ Այս և այլ հարցերի շուրջ զրույց ունեցանք ԱՀ ԱԻՊԾ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ՀՓՄ պետ Վահրամ Սաղյանի հետ։ Զրուցակիցս նշեց, որ հրետակոծությունից և հրթիռակոծությունից անմիջապես հետո օպերատիվ ներկայանում են տուժած վայրեր և աշխատանքներ իրականացնում` ըստ անհրաժեշտության։ Միևնույն ժամանակ, նշված գործունեությանը զուգահեռ, ուսումնասիրում են հրթիռակոծված և հրետակոծված վայրերը, հայտնաբերում չպայթած զենք-զինամթերքը, որոնք հնարավոր է` տեղափոխում, կենտրոնացնում առավել անվտանգ վայրում` հետագայում պայթեցնելու համար, ինչպես նաև սահմանափակում են քաղաքացիների ելումուտը նշված տարածքներ։ Վ.Սաղյանը նշեց նաև, որ ծառայության աշխատակիցները ներգրավված են ապաստարաններում ապաստանած քաղաքացիների հետ աշխատանքներում, մշտապես պատրաստ են իրականացնել նշված և այլ բնույթի, այդ թվում` հրդեհաշիջման աշխատանքներ` անտեսելով պահի առաջացրած բոլոր վտանգները։ Աշխատում են ինչպես շրջկենտրոնի, այնպես էլ շրջանի գյուղերի տարածքներում, օրվա բոլոր պահերին։ Բաժնի ՀՓՄ պետն ասում է, որ շատ լավ գիտակցելով ստանձնած մասնագիտական և քաղաքացիական պարտականությունները, աշխատում են ուժերի գերլարումով ու պատրաստ են ամեն ինչ անել բնակչությանը հնարավորինս դժբախտ պատահարներից զերծ պահելու համար»,-արձանագրել է հոդվածագիրը։
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02