«Մոսկվայի հանդիպումից հետո հույսերը մեր չեն արդարացել»,- այս մասին քիչ առաջ Մոսկվայում ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ բանակցությունների արդյունքներով տրվող մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք քննարկվել է հանդիպմանը Արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Սերգեյ Լավրովն ասաց, որ տեղեկացրել է ԵԽ քարտուղարության իր գործընկերներին, թե ինչպես է Ռուսաստանը տեսնում իրավիճակը, ինչպիսի քայլեր է ձեռնարկում: Լավրովը վստահություն հայտնեց, որ ներկայումս ամենակարևորը, ինչը երևի թե, նրա որակմամբ, մեծ ջանքեր չի պահանջում՝ անհապաղ դադարեցնել առճակատման հռետորաբանության սրումը ինչպես կողմերի միջև, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների կողմից։ Բացարձակ զուգահեռ քայլը, որը պետք է ձեռնարկել կոնֆրոնտացիոն հռետորաբանության վերացմանը զուգահեռ՝ դա, ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով, ռազմական գործողությունների դադարեցումն է, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածները դադարեցնելը և դա այն պահանջն է, որը ներառված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունում, ինչպես նաև հոկտեմբերի 10-ին Մոսկովյան փաստաթղթում ՝ՌԴ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախարարների համաձայնեցրած, դա հաստատվել է նաև հոկտեմբերի 18-ին համաձայնեցված փաստաթղթում, որով փորձել էին կրկին դադարեցնել արյունահեղությունը։ «Դուք իրավացի եք, Մոսկվայի հանդիպումից հետո հույսերը մեր չեն արդարացել, շարունակվել են հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, բնակավայրերի, դա անընդունելի է։ Որպեսզի հրադադարը գործի, մենք դրանում արդեն համոզվել ենք, երկու փաստաթղթերից հետո, որոնք ընդունվել են և որոնք թույլ չտվեցին կարդինալ կերպով փոխել իրավիճակը հողի վրա, դա վերահսկողական մեխանիզմների ձևավորումն է հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողության նպատակով։ Դրա ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք, այդ թվում՝ մեր Պաշտպանության նախարարությունը առաջին հերթին, գործընկերների հետ Ադրբեջանից և Հայաստանից, հուսով եմ, որ շատ մոտ ժամանակ կհամաձայնեցվի նման մեխանիզմ»,- ասաց Լավրովը։ Ինչպես և օրեր առաջ, այսօր էլ Ս․ Լավրովը նշեց, որ այսօրվա խնդիրներից խոսելիս չի կարող չհիշատակել քաղաքական կարգավորման ուղղությամբ ջանքերն էականորեն արագացնելու անհրաժեշտության մասին։ «Դրա մասին ևս խոսվում է Մոսկովյան հայտարարությունում։ Կան մանրամասն, ընդարձակ մշակումներ, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն պատրաստել են և քննարկել կողմերի հետ, դրանցում, իմ կարծիքով, ներառված են բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց Լավրովը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02