Մի շարք ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց: Նրանք պահանջում են Արցախի Հանրապետության անկախության ճանաչում, ինչը, ըստ ակցիայի մասնակիցների, կլուծի բոլոր խնդիրները:
Բացի այս պահանջից՝ նրանք Գերմանիայից պահանջում են սոցիալական և տնտեսական սանկցիաներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախին:
Ակցիայի մասնակիցները նշում են՝ մնալու են դեսպանատան դիմաց այնքան ժամանակ, մինչև դեսպանատնից արձագանք ստանան:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր 100 հոգի են, վաղը կլինեն 300 և կոչ արեց բոլորին միանալ իրենց: «Քաղաքակիրթ աշխարհն այսօր աչք է փակում մեր զոհերի վրա, ևս մեկ անգամ ցեղասպանություն սկսող Թուրքիայի և Ադրբեջանի սանձարձակ քայլերի վրա: Հունաստանը միջնորդություն է ներկայացրել, որ ԵՄ անդամ երկրները սանկցիաներ կիրառեն Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ թե՛ ռազմական, թե՛ հումանիտար: 5 եվրոպական երկրների կողմից՝ Հունգարիայի, Մալթայի, Իտալիայի, Իսպանիայի և Գերմանիայի, մերժվել է: Բոլոր դեսպանատների մոտ նմանատիպ ակցիաներ ենք անելու, այսօր սկսել ենք Գերմանիայից»,- ասաց նա:
Ակցիայի մասնակիցն ընդգծեց, որ իրենք պահանջում են, որ քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան իրենց աչքերը, ականջները բացեն, տեսնեն և լսեն, թե ինչ է կատարվում: «Այսօրվա մեր պահանջն այն է, որ կողմ քվեարկեն սանկցիաների համար, մենք շարունակելու ենք գնալ մյուս դեսպանատները, որ դեսպանությունն էլ չկա, կդիմենք դրսի մեր հայրենակիցներին, որ մոտենան, այդ դեսպանատներից պահանջեն: Մենք ստիպելու ենք ԵՄ անդամ բոլոր պետություններին, որ ոչ թե կոչ անեն, ամպագոռգոռ եվրոպական խոսքեր ասեն, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկեն»,- ասաց ակցիայի մասնակիցը:
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44