Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է բոլոր նրանց, ովքեր կարող են զենք վերցնել ու պաշտպանել առաջին գծում կռվող տղաների թիկունքը: «Թույլ տվեք իմ հիացմունքն արտահայտել մեր 18-20 տարեկան տղաներին: Իրոք, հերոսների հերոս են, անհավասար պայքարի մեջ ենք, դաժան պատերազմ է թուրք- ադրբեջանական ալյանսի դեմ գումարած միջազգային ահաբեկիչներ: Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում: Բայց 90-ական թվականներին, Ապրիլյան պատերազմին երբեք չեմ դիմել այս խոսքով ու այս կոչով, հիմա դիմում եմ, կարևորում եմ, որ պետք է դիմեմ ձեզ: Մեր տղերքն առաջնագծում հակահարված կարողանում են տալ, բայց պետք է առաջ գնան: Առաջ գնալու համար պետք է իրենց թիկունքը պահել, որպեսզի թշնամին չգա, չշրջապատի: Դրա համար կոչ եմ անում՝ ով ի վիճակի է զենք վերցնել, վերցրեք և եկեք, երկրորդ, երրորդ գիծը պահեք, որ տղերքի թիկունքը պահենք, որ իրենք հանգիստ հակահարվածից հետո գնան առաջ ու ետ մղեն թշնամուն: Չեն կարող առաջ գնալ, ետ նայել, տեսնել, թե ինչ է կատարվում: Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք: Վստահ եմ՝ ինչպես Սարդարապատում, այնպես էլ այսօր, որտեղ մեր ճակատագիրն է լուծվում, մեր համազգային ուժով, մասնակցությամբ մենք կլուծենք մեր հարցերը: Սպասում եմ ձեզ»,- ասում է Պարգև սրբազանը:
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44