«Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում կրթությունն ու երեխաները տուժում են՝ որպես առաջնային օղակներ»,- այսօր «Հումանիտար աղետ. արցախցիների կրթության իրավունքի ոտնահարումը» թեմայով քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նրա խոսքով, միջազգային կազմակերպությունների օրակարգում միշտ շեշտվում է գաղափարը՝ բոլոր երեխաներն ունեն կրթության իրավունք, որ բոլոր երեխաները կարևոր են։ Իսկ դա, ըստ Խաչատրյանի, ենթադրում է, որ անկախ նրանից, թե երեխան որ տարածքում է ապրում, ինչ խավի ու սեռի է, պետք է ունենա կրթության իրավունք։ «Բայց, ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում կա այսպես ասած անտարբերություն ու լռություն՝ Արցախի երեխաների կյանքի, կրթության և ընդհանրապես, ամբողջական իրավունքների նկատմամբ։ Եվ սա հերթական անգամ ցույց է տալիս, որ այն խնդիրը, թե միջազգային կազմակերպությունները կկարողանան ինչ-որ իրավիճակ փոխել կամ զարգացում ապահովել, այնքան էլ չի հաստատվում։ Մենք նորից տեսնում ենք, որ ագրեսորական դրսևորումները կամ պետությունների շահերը շատ ավելի գերակա են, քան հումանիտար օրակարգերն ու երեխաների վերաբերող խնդիրները»,- նշեց նա։ Կրթության քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանի կարծիքով, այսօրվա ամենամեծ խնդիրն այն է, որ միջազգային կազմակերպություններն ու կառույցները, որոնք ի սկզբանե կոչված են պահպանելու համամարդկային արժեքները, այս պահին բացի հայտարարություններից այլ բան չեն անում, և հանդես չեն գալիս իրենց իսկ հռչակած արժեքների պաշտպանությամբ։ «Ընդամենը չորս օր առաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը, հարության կողմից եղած ճնշման արդյունքում, շատ զգուշավոր մի հայտարարություն տարածեց, որտեղ, ընդամենը միանալով նմանատիպ հայտարարություններին, ասաց, որ մեղադրում ու դատապարտում է ագրեսիան։ Բայց ոչ ավելի բան չասվեց, և գործուն որևէ մեխանիզմ չնկատվեց։ Նաև ցանկություն չենք տեսնում՝ ավելի գործուն քայլեր անելու։ Կարծում եմ, մենք պետք է այդ կառույցների վրա շատ ավելի մեծ ճնշում գործադրենք և ստիպենք, որ իրենք գնան ու տեղում ծանոթանան իրավիճակին»,- շեշտեց նա։ Ըստ բանախոսի, Արցախի ճանաչված պետություն չլինելը չի արդարացնում միջազգային կառույցների լռությունը՝ այնտեղ տեղի ունեցող ագրեսիայի վերաբերյալ։ Նա պնդում է, որ միջազգային կառույցների վրա ճնշումը պետք է շատացնել ու ստիպել, որ նրանք կատարեն իրենց առաջնային պարտավորությունը։
Աղբյուր` Panorama.am
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
11:48
11:26
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44