Թուրքիան խոսում է հակաահաբեկչական պայքարի մասին, մինչդեռ հենց այս պահին ահաբեկիչներ է բերում տարածաշրջան՝ պայքարելու հայերի դեմ: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ–ում «Թուրքիայում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ նոր ճնշումներ. հրատապ անհրաժեշտություն Եվրոպայի Խորհրդի չափանիշների պահպանման համար» վերտառությամբ զեկույցի քննարկման ժամանակ:
«Տարօրինակ չէ, որ ադրբեջանցի պատգամավորներն ավելի ակտիվորեն են պաշտպանում Թուրքիային, քան անգամ թուրք պատգամավորները, չէ՞ որ Ադրբեջանը քայլ առ քայլ վերածվում է Թուրքիայի շրջաններից մեկի: Ավելին, Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևն ակնհայտորեն հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են իրենց խնդիրները լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը: Թուրքիան խոսում է հակաահաբեկչական պայքարի մասին, մինչդեռ հենց այս պահին Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղ, որոնք պետք է պայքարեն հայերի դեմ: Դրա մասին ես չեմ ասում, դրա մասին խոսում է միջազգային մամուլն ու մի շարք երկրների ղեկավարներ՝ հստակ փաստեր ներկայացնելով»,- նշել է պատգամավորը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան ակնհայտ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին ոչ միայն դիվանագիտական առումով, ինչպես պնդում են, այլ ակնհայտ հայտարարելով, որ պատրաստ է զորքեր ուղարկել՝ ի աջակցություն ադրբեջանական ագրեսիայի:
«Ադրբեջանում խոսում են ժողովրդավարության մասին այն դեպքում, երբ իրենք ղեկավարվում են մի բռնապետի կողմից 17 տարի շարունակ և որտեղ փոխնախագահը նախագահի կինն է: Ի վերջո, ներքին ու արտաքին քաղաքականությունը փոխկապակցված է և այժմ ակնհայտ է, որ Թուրքիան ապակայունացնող դեր է խաղում աշխարհի տարբեր հատվածներում: Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում»,-նշել է պատգամավորը:
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
11:48
11:26
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44