Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ հետխորհրդային տարածքում «չկայացած պետությունների» օրինակներ կան, որոնք ի վիճակի չեն կայուն քաղաքական համակարգ կառուցել եւ իրենց քաղաքացիների մոտ վստահություն ապահովել ապագայի նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: RT հեռուստաալիքի կայքում հրապարակված ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված իր հոդվածում Մեդվեդեւը կարծիք է հայտնել, որ թույլ պետությունը չի կարող ապահովել իր քաղաքացիների իրավունքները եւ պաշտպանվել գլոբալ սպառնալիքներից: «Վեյմարի Հանրապետության` Երրորդ Ռայխի կտրուկ վերափոխման օրինակը հստակ ցույց տվեց, որ ժողովրդավարական լայն ազատությունների տրամադրումը, որն ապահովված չէ տնտեսական աճով, քաղաքացիների նկատմամբ հոգատարությամբ, պետության` ծայրահեղական դրսեւորումներին իրապես դիմակայելու կարողությամբ, անխուսափելիորեն քաղաքական օրակարգի մարգինալացման, հանցագործության տարածման, ժողովրդավարական ինստիտուտների անպաշտպանության եւ որպես հետեւանք` պետության փլուզման կամ բռնապետությանն անցման սպառնալիքի են հանգեցնում: Ցավոք, Ռուսաստանը եւս նախորդ հարյուրամյակի ընթացքում երկու անգամ (1917-ին եւ 1991-ին) գտնվում էր անարխիայի եւ պետության փլուզման եզրին: Եվ երկու անգամն էլ երկրի փլուզումն ուղեկցվում էր համընդհանուր ազատության եւ ժողովրդավարության մասին կարգախոսներով»,- ասել է նա: «Այսօր մենք եւս «չկայացած պետությունների» օրինակներ ենք տեսնում, որոնք ի վիճակի չեն կայուն քաղաքական համակարգ կառուցել, վստահություն ապահովել իրենց քաղաքացիներին մոտ վաղվա օրվա նկատմամբ (այդ թվում` հետխորհրդային տարածքում)»,- գրել է Մեդվեդեւը:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
15:03 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44