Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի եւ հայության դեմ: Արցախի բանակի եւ բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատոկջոկատայիններով: Այս մասին այսօր ժողովրդին ուղղված ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեկ ամիս առաջ նրանք Արցախը արագ նվաճելու, Արցախի կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առջեւ: Սակայն Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է եւ այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, հերոսական մարդու շնորհիվ: Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս, որ Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան: Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն մի վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե սպասում են Արցախի անկման իրենց վերջնական եւ անշրջելի ահղթանակի մասին լուրին: Ադրբեջանի հանրությունը սակայն այդ լուրը չի ստանալու, եւ այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները: Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը կռվելու է անմնացորդ, ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ ամեն միլիմետրի համար: Անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու: Հենց այս պահը հասունացնելն է Արցախի ՊԲ-ի խնդիրը, եւ մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թեւ ու թիկունք լինենք Արցախին ու Արցախի ՊԲ-ին: Այդ խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում եւ կարգապահություն: Ռազմական դրության, առավել եւս մարտական պայմաններում պիտի գործի հրամանները անվերապահորեն եւ առանց քննարկման կատարելու տրամաբանությունը: Հրաման չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության եւ հանրային արգահատանքի: Որեւէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետեւ խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, եւ մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում»: Սիրելի ժողովուրդ, Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բավականին հակասական գնահատականների տեղիք է տվել եւ անեղծ ասած, թող տարօրինակ չթվա, բայց ուրախ եմ դրա համար: Այդ ելույթն ուներ երկու նպատակ. միջազգային հանրությանն ի ցույց դնել հայկական կողմի կառուցողականությունը, եւ նաեւ հայ ժողովրդի հաստատակամությունը Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ: Երկու խնդիրն էլ լուծված են լիովին, մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձեւով: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար: Խնդիրն ահա երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վերածել կոնկրետ գործի՝ բոլորս հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պետք է գործի այս օրերին: Այս օրերին ողջ պետական համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, բայց Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ ներուժ իր առջեւ դրվա խնդիրներըև լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա:
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
11:48
11:26
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44