Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը, մայր Հայաստանի և ի սփյուռս աշխարհի հայության հետ մեկտեղ, կարողանալու են ևս մեկ անգամ հակահարված տալ ոխերիմ թշնամուն և ապացուցել, որ մենք հաղթելու ենք, քանզի միաբան ենք, Facebook-ում գրել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։
«Սիրելի հայրենակիցներ, 1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար շրջադարձային տարի դարձավ: Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ կազմակերպած ահասարսուռ ջարդերի հետևանքով Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների և փետրվարի 22-ին հետևեց Ադրբեջանի կողմից հարձակում Ասկերան քաղաքի և հարակից գյուղերի վրա, որի ժամանակ ողջ հայությունը ոտքի կանգնեց պաշտպանելու իր ինքնությունը: 1988-1991 թվականներին Ադրբեջանի զորքերը սկսեցին ԼՂԻՄ-ի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ՝ վերցնելով այն ամբողջովին շրջափակման մեջ: Այդ օրերին Ադրբեջանի իշխանության հատուկ նշանակության զորքերը կազմակերպեցին ԼՂԻՄ խաղաղ բնակչության դեմ աննախադեպ հակամարդկային «կոլցո» օպերացիան: 1991 թվականի օգոստոսին Ադրբեջանը լայնամաշտաբ պատերազմ սկսեց շրջափակման մեջ գտնվող ԼՂԻՄ-ի դեմ, որն ուներ 160.000-ից քիչ բնակչություն: ԼՂՀ բնակչությունը մեկ մարդու պես ոտքի կանգնեցին և մայր Հայաստանի, սփյուռքի իր որդիների հետ պայքարեցին, դուրս եկանք շրջափակումից և հաղթեցին շուրջ 7 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանին: Հաղթեցինք, քանզի միաբան էինք, հաղթեցինք, քանզի չվախեցանք, հաղթեցինք, քանզի պարտությունը անհնարին էր: 2016 թվականին Բաքվի իշխանություններն, արդեն իսկ Թուրքիայի դրդմամբ, փորձեցին լայնածավալ պատերազմ սկսել, սակայն մենք անսասան էինք և դիմակայեցինք: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նույն ադրբեջանական իշխանություններն, արդեն Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ նախաձեռնել են հերթական լայնածավալ ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ, վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները՝ օգտագործելով տեխնիկապես ավելի հագեցած և ահաբեկիչներով համալրված ռազմական ուժեր: Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում են ծանր մարտեր: Սիրելի հայ ժողովուրդ, վստահ եմ, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը, մայր Հայաստանի և ի սփյուռս աշխարհի հայության հետ մեկտեղ կարողանալու ենք ևս մեկ անգամ հակահարված տալ ոխերիմ թշնամուն և ապացուցել, որ մենք հաղթելու ենք, քանզի միաբան ենք, հաղթելու ենք, քանզի դատապարտված ենք հաղթանակելու: Չափից շատ է արյուն հեղվել, չափազանց մեծ են կորուստները: Քաջ հայորդիների սխրանքներն անգնահատելի են: Նրանց վառ հիշատակը, այսօր ոսոխի դեմ կանգնած մարտիկների ազգանվեր պայքարը, թիկունքում մեր հայրենակիցների համախմբված օգնությունը թույլ չեն տալիս, որ որևէ հայի մտքով անգամ անցնի և վստահ եմ, որ չի էլ անցնում, որ հնարավոր է վերադառնալ Ադրբեջանի իրավասության տակ: Չի՛ եղել և չի՛ լինելու», - գրել է Վիտալի Բալասանյանը։
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
11:48
11:26
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44