Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, չորեքշաբթի օրը Բեռլին կատարած այցի շրջանակում քննարկելով Միջերկրական ծովի արևելքում առկա անկայուն իրավիճակը, կրկնել է Թուրքիային գերմանական զենք վաճառելու արգելքի մասին Հունաստանի խնդրանքը: Այս մասին գրում է ekathimerini.com կայքը:
Դենդիասը բարձրացրել է գերմանական նախագծով Type 214 սուզանավերի հարցը, որոնք ներկայումս կառուցվում են Թուրքիայի համար և, անկասկած, կօգտագործվեն Միջերկրական ծովի արևելքում ուժերի հավասարակշռությունը խախտելու համար:
Սա, նրա խոսքով, կարող է սպառնալ «ԵՄ անդամ այնպիսի երկրների, ինչպիսիք են Կիպրոսը և Հունաստանը, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, կսպառնա կայունությանը տարածաշրջանում»:
Նա նաև մատնանշել է Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կովկասում և Կիպրոսի շրջակայքում և Կաստելորիզոյից և Հունաստանի այլ կղզիներից հարավ գտնվող տարածքներում Թուրքիայի հանցավոր վարքի հետևանքները:
«Այն երկիրը, որը հրաժարվում է բանակցությունների սեղանի շուրջ նստել և լուծել մեր վեճերը ծովային գոտիների վերաբերյալ միջազգային օրենսդրության համաձայն, նույն իրավախախտ երկիրն է` Թուրքիան»,-ասել է Հունաստանի արտգործնախարարը` անդրադառնալով նաև Թուրքիայի կողմից ջիհադականների` Սիրիայից դեպի Լիբիա, ապա Լիբիայից դեպի Կովկաս (Լեռնային Ղարաբաղ) տեղափոխելու վտանգներին
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
19:08 02.05.26
19:10 02.05.26
18:18 02.05.26
09:28 02.05.26
19:15 02.05.26
19:27 02.05.26
18:48 02.05.26
18:33 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44