«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 12-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ նշանակվեց իմքայլական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ դադարեցնելով պատգամավորի լիազորությունները։
Այժմ Դավիթ Սանասարյանի փոխարեն նա է կատարելու ՊՎԾ պետի լիազորությունները։ Թեպետ ՊՎԾ կայքում եւ պաշտոնապես դեռ Սանասարյանն է ՊՎԾ ղեկավարը՝ նրա լիազորությունները դադարեցրել են դեռեւս մեկ տարի առաջ, սակայն պաշտոնապես ազատման հրաման չկա։
Մենք տեղեկացանք, որ Ուլիխանյանը ՊՎԾ տեղափոխվելուց հետո իրեն խորհրդական է նշանակել գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին, ով վերջին երկու տարում ԱԺ տարածքային կառավարման եւ գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովում փորձագետ էր աշխատում եւ մշտապես աչքի է ընկել իր ըմբոստ եւ ընդդիմադիր կեցվածքով։
Հարությունյանը ՊՎԾ է տեղափոխվել հենց Ուլիխանյանի առաջարկով, թեպետ նրան այլ հիմնարկներից եւս առաջարկներ են եղել։ Ուլիխանյանը հաստատեց մեր տեղեկությունը․ «Հարմար եմ գտել իրեն խորհրդական նշանակելը՝ իր գիտելիքները, պետական կառավարման համակարգում ունեցած փորձը հաշվի առնելով»։
Նաեւ ընդգծեց, որ առաջիկայում շատ կադրային փոփոխություններ են լինելու․ «Այն կադրերը, որոնք անմիջապես ենթադրվում է՝ ղեկավարի փոփոխության հետ պետք է փոփոխվեն, անպայման շատ արագ կփոխվեն»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58