ARM | RUS |

«Երկիր աղետյալ». ինչ եղավ եւ ով է մեղավոր այս դժոխքի համար. Միքայել Մինասյան

10.11.20 | 21:16

Ներկայում հայ ժողովուրդն ապրում է վերջին 100 տարվա իր ամենաողբերգական, դաժան եւ խայտառակ օրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Նա, մասնավորապես, գրել է.

«Երկիր աղետյալ». ինչ եղավ և ով է մեղավոր այս դժոխքի համար Դադիվանքի դատավարության սպասումով Ներկայում հայ ժողովուրդն ապրում է վերջին 100 տարվա իր ամենաողբերգական, դաժան և խայտառակ օրերը։ 1920-ից ի վեր մեր ժողովուրդը երբե՛ք, կրկնում եմ՝ երբե՛ք չէր պարտվել։ Երբե՛ք թուրքին հող չէր հանձնել։ Կոտորվել էր, նահատակվել, ենթարկվել ցեղասպանության՝ Բաքվում և Սումգայիթում, բայց երբե՛ք հող չէր հանձնել։ Երեկ Նիկոլը հանձնեց 7 շրջան, Արցախի տարածքի մի մասը՝ Շուշիով և Հադրութով, թողեց Արցախն առանց կարգավիճակի, իսկ արցախցիներին՝ անտեր ու անտուն։ Նա հանձնեց 30 տարվա մեր հերոսների թափված արյունը, պատմությունը, հայկական գյուղերն ու քաղաքները, Ղազանչեցոցն ու Դադիվանքը։ Ինչպես ստացվեց, որ հասանք այստեղ՝ այս աղետին։ Երկրում պատերազմ է, համավարակ, տնտեսական ճգնաժամ, ահռելի քանակի զոհեր, պետական գրաքննություն, իշխանության վակուում և նիկոլական չնահանջող ստեր ու ագրեսիա։ Ցանկն՝ անվերջ շարունակելի, բայց կա մի անուրանալի իրողություն. 2018-ից այս կողմ Հայաստանը չունի ոչ մի հաջողություն, չի գրանցել ոչ մի շոշափելի ձեռքբերում՝ միայն կենաց-ելույթներ, ներքին անհաշտ կռիվ և մեղավորների անվերջ փնտրտուք։ Այս ամեն ինչը գիտեին բոլորը, հետևանքների մասին զգուշացնում էին շատերը, բայց այս գեհենը շարունակվեց ու բերեց մեզ հասցրեց շատ սպասելի, կանխատեսելի ու տրամաբանական հանգրվանի՝ դժոխքի դռան։ Իշխանությունը տապալել է ամեն ինչ՝ կորոնավիրուսի դեմ պայքարից մինչև պատերազմ, ապաշնորհ դիվանագիտությունից մինչև զրոյական ներդրումներ, բայց, միևնույն է, դե՛ռ հույս ունի չոր դուրս գալ այս իրավիճակից։ Նիկոլ Փաշինյանը բունկերից դե՛ռ սպառնում է։ Դե՛ռ մեղավորներ է նշանակում։ Իշխանական ֆեյքերը կեղծ հաղորդագրություններով մեղավորներ են կարգում։ Եվ կա հասարակության մի մաս, որը նախընտրում է ապրել ՑանցաՀայաստանում և դեռ ներում ու պաշտպանում է այս իշխանությանը։ Հասկանալի է, որ պաշտպանելով Նիկոլին, հասարակությունը պաշտպանում է իր ընտրությունը, ինքն իրեն։ Որովհետև հակառակ դեպքում պիտի ընդունի, որ սխալվել է, որ խաբվել է և մեղավոր է այս աղետի համար։ Այդ պատճառով կախվում է Նիկոլի ամեն մի խոսքից, նիկոլականների ամեն մի ցանցային գրառումից։ Նույնիսկ հիմա, երբ փաստացի կորցրել ենք հայրենիքի մի մասը։ Ինքն իրեն հույս է տալիս։ Ինքն իրեն խաբում է՝ չցանկանալով առերեսվել իրականությանը։ Մեղադրում է նախկիններին, տարածում ակնհայտ կեղծ տեսագրություններ, սփոփում իրեն, թե կարող էր ավելի վատ լինել (չհասկանալով, որ սրանից վատ նույնիսկ տեսականորեն չկա), չի ցանկանում կարդալ դավաճանական փաստաթուղթը, չի պատկերացնում, թե ինչ ենք կորցնում, չի ընկալում, որ նման փաստաթղթի չէինք հասնի, եթե Նիկոլը չլիներ այս աստիճան անմեղսունակ։ Նույնիսկ իշխանության ներսում տեղյակ չեն եղել փաստաթղթից։ Ցանցահայաստանում համատարած կուրություն է և ամենամեծ դժբախտությունն այն է, որ եթե կույր չլինեին, գուցե տեսնեին վերահաս վտանգը, գուցե զգային ավելի շուտ։ Բայց Ցանցահայաստանը ոչ միայն չի տեսել, այլ չի ցանկանում բացել աչքերը հիմա։ Հիմա, երբ կա փաստաթուղթ և այն ստորագրած դավաճան։ Այդ ընթացքում մեր զավակները զոհվեցին, մեր ծնողները շնչահեղձ են լինում տանը թոքաբորբից, իսկ աշխատավայրերը չբացվեցին, փակվում են ու փակվելու են։ 2016-ի ապրիլյան պատերազմի հաղթանակը թողեցինք որ մեզ համոզեն, թե պարտություն էր։ Հիմա, կարծում եմ, գիտենք, թե ո՛րն է իրական պարտությունը։ Ինչպես սա պատահեց։ Ինչպես դարձանք երկիր աղետյալ։ Փորձենք հասկանալ ու գտնել որտեղից ամեն ինչ սկսեց սխալ գնալ։ Այս ամենի նախաբանը և մեծ խեղումը սկսվեց տարիներ առաջ, երբ Ֆեյսբուքահայաստանը ահաբեկիչներին որակեց ապստամբներ, տեռորիստական ակտը՝ հերոսություն, իսկ զոհված 3 ոստիկանին՝ «ռեժիմի սպասարկուներ»։ Նրանք որոշեցին, որ մարդասպանությունը «ապստամբության անցանկալի հետևանք է», պետության կողքին լինելը՝ դավաճանություն, պետության դեմ լինելը՝ հերոսություն։ Իրականության, տրամաբանության, բոլոր տիպի օրենքների չեղարկման հիմքը դրված էր։ Ու դժոխքը սկսվեց։ Մաս 1. Իրականության մերժում Հետո եղավ 2018-ի ապրիլ-մայիսը և ՑանցաՀայաստանի ժողովուրդը «ազատագրվեց»։ Ավելի ուշ այս բառը ամենից հաճախ կհնչի և ամենից շատ կգործածվի, որովհետև կպարզվի, որ այն հանգուցային բառ էր։ Իրականում Նիկոլը ՑանցաՀայաստանի ժողովրդին ազատագրեց պատասխանատվության զգացումից` խոսքի ու գործի համար։ Դարձրեց իր պես։ Դարձրեց Երկիր-«Հայկական ժամանակ»։ Ավելին, ՑանցաՀայաստանի ժողովուրդը սկսեց չվախենալ անպատասխանատվության հետևանքներից։ Մենք հայտնվեցինք ազատ ճախրանքում, որն ընդամենը 2.5 տարի անց դառնալու էր ազատ անկում։ Բայց մինչև այդ, Նիկոլի տված ազատության շնորհիվ մենք մերժում էինք աշխարհաքաղաքականությունը։ Հավաքական ցանկությունն ավելի կարևոր էր, քան անմեղության կանխավարկածը, էյֆորիան պահպանելը գերակա էր իրական գործից, լավ ճառ ասողը՝ պրոֆեսիոնալից, հավատարիմը՝ տեխնոկրատ գործ անողից, լավ ստատուսը՝ ճիշտ նշանակումից։ Դա Նիկոլի արածը չէ։ Դա Նիկոլի կառավարման ժամանակ հանրային հավաքական որակն է՝ նիկոլիզմը։ Նիկոլիզմը հանրային դժգոհության և պետության մերժման քաղաքականությունն էր՝ համեմված անպատասխանատվությամբ և անհեռատեսությամբ։ Ու կարևոր չէ, որ այդ ընթացքում, ով խոսում էր՝ լռեցնում էին, ով մտահոգություն էր հայտնում՝ պիտակավորում էին։ Ցանցահայությունը մերժում էր բոլորին, ու առաջին հերթին իրականությունը։ Արցախի պատերազմը ուներ նաև մեկ այլ ճակատ։ Այնտեղ ֆեյսբուքահայաստանի ճակատամարտն էր ընդդեմ իրականության։ Իսկ այն սկսվեց դեռ կորոնավիրուսի ժամանակ։ Մահերի ու վարակվածների թվով համաշխարհային տասնյակում հայտնված երկրում իշխանությունը մարսեց ու մարսում էր իր ապաշնորհ կառավարումը։ Մենք պատերազմեցինք 44 օր։ 44 օր շարունակ և մինչև Նիկոլի դավաճանական ստորագրությունը ՑանցաՀայաստանը դեռ կռիվ էր տալիս իրականության դեմ։ Դեռ քննարկում էր՝ Շահումյանի ու Գետաշենի ազատագրումը և նոր հեշթեգերի դիզայնը։ Ցանցային Հայաստանը ցանկանում էր լսել մեկ ԱԹՍ-ի խոցման մասին և բացարձակապես հրաժարվում էր ընկալել մի ամբողջ երկիր հանձնելու փաստը, նույնիսկ եթե դա ասվում էր քարտեզով։ Մարտերը Շուշիում էին և որևէ մեկը չէր ցանկանում ինքն իրեն հարց տալ՝ ինչպե՞ս ադրբեջանցիները հասան Շուշի։ Ցանցային Հայաստանը կարոտ էր ոչ թե հաղթանակի, այլ հաղթական ստատուսի։ Ցանցային Հայաստանը ցանկանում էր ոչ թե հաղթանակ, այլ հաղթանակի հեշթեգի առաջխաղացում Թվիթերում։ Ցանցային Հայաստանը ցանկանում էր կիսվել զինվորների լուսանկարներով, և չնկատել հարյուրավոր սպանված զինվորների ցուցակները։ Ցանցային Հայաստանում մահ չկա։ Մահացածները ինստագրամի նկարներն են և ոչ մեկին հետաքրքիր չի թշնամու մոտ եղած դիերը, գաղտնի պահվող զոհերի իրական թիվը և դիահերձարանների դիմաց հերթապահող խելագարված ծնողները։ Ցանցային Հայաստանում Ֆրեզնոյում ճանապարհ փակելը, կամ Նյու-Յորքում Բրուքլինի կամուրջը 20 րոպեով փակելը ստվերեց Ջեբրաիլի հանձնումը։ Ցանցային Հայաստանում բոլորը ժինգյալով հաց են գնում, և համառորեն չեն նկատում պետության կողմից անտերության մատնված արցախցիներին՝ Երևանում ու մարզերում։ Ցանցային Հայաստանում մենք հպարտանում ենք Եվրոպայից ու Ամերիկայից ստատուս գրողներով և չենք նկատում դեսպանների ու դիվանագիտական կորպուսի մեծ մասի ամլությունը։ Ցանցային Հայաստանը հաղթեց իրական Հայաստանին։ Ու տանուլ տվեց պատերազմը, կորցրեց հայրենիքի մի մասը, իսկ հիմա վտանգում է պետության գոյությունը։ Ցանցային Հայաստանը ոչնչացրեց 100 տարի ստեղված մեր հայրենիքը։ Մեկ քլիքով։ Մեկ ստատուսով։ Մաս 2. Հպարտ պարտություն Այս ամենը հնարավոր դարձավ նաև Նիկոլի մի շատ կարևոր՝ առաջին հայացքից չերևացող, գծի պատճառով։ Նիկոլն ու իր կինը հետևողականորեն կոտրում էին արցախյան հաղթանակը։ Որովհետև պարզվեց՝ այդ հաղթանակը, որ թվում էր անբեկանելի իրողություն է, տեր չունի, անտեր է։ Նիկոլը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որ իշխանության եկավ ոչ Ղարաբաղի պատճառով, ոչ դրա ազգային ազատագրական շարժման, ոչ պատերազմի, ոչ այն պահելու խոստումով։ Ընդհակառակը, իր իշխանությամբ նա պարտական չէր Արցախին ու ոչ էլ հաղթանակին։ Հետևաբար վարվեց դրա հետ ինչպես ուզեց։ Նա հաղթանակի հերոսներին հետևողականորեն վարկաբեկեց, 2018-ի ապրիլի իշխանափոխությունը ավելի կարևոր համարեց, 2016-ի ապրիլի մահերը՝ անիմաստ, իսկ հաղթանակը՝ քննության առարկա դարձած «պարտություն»։ Եվ ամենակարևորը նա շրջանառության մեջ դրեց ոչնչով չհիմնավորված, կենացի մակարդակի կարգախոս, թե մեծ հաղթանակները դեռ առջևում են՝ նսեմացնելով այն, ինչ եղել էր, դարձնելով արցախյան հաղթանակը երկրորդական, անկարևոր ու ժամկետանց։ Ի դեպ, դա արեց այս պատերազմը սկսվելուց ընդամենը ժամեր առաջ։ Մաս 3. Ինչ անել. Դադիվանքի դատարան 2018 թվականից մենք փախչում ենք իրականությունից։ Անդադար։ Մի ծաղրածուին փոխում ենք մյուսով, չենք նկատում վտանգները, մոռանում ենք հետևանքների մասին։ Փորձում ենք հավատալ բոլորին՝ չհարցնելով, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ շահ ունեն, և ինչ անցյալ։ Ընդամեն մեկ օրում հերոսացնում ենք կամ մեկ օրում ոչնչացնում։ Այսօր մենք ծնկած ենք։ Ավելի վատ չի լինում։ Եվ հիմա մեր պատմության մեջ առաջին անգամ պետք է ապացուցենք, որ մենք պետք է պետություն ունենանք ոչ թե որովհետև հին ենք, եկվոր չենք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք կամ 5000 տարվա պատմություն ունենք։ Մենք պետք է ապացուցենք, որ որպես ժամանակակից հասարակություն ի վիճակի ենք լինել սթափ, ընդունել մեր սխալները, շտկել դրանք, կառուցել ոչ թե հիվանդագին, այլ առողջ արժեհամակարգով պետություն։ Իսկ դա անելու համար անհրաժեշտ է. Քայլ 1. Ընդունել իրականությունը: Ոչ թե այն իրականությունը, որը մեզ ասում են, հարմար է, հոգեպես հարմարավետ, այլ փաստացի։ Որ հավատացել ենք ու խաբվել, որ մանիպուլացվել ենք, հետևել ենք մարդկանց, որոնք մեր զավակների ուղարկել են նահատակվելու, ոչ թե կռվելու։ Իսկ հիմա մեղավորությունից խուսանավելու համար գործի է դրվում ամբողջ իռացիոնալ արսենալը՝ 30 տարվա թալանի լեգենդից մինչև «մենք կանխեցինք երկրորդ ցեղասպանությունը»։ Քայլ 2. Ընդունել, որ բոլորս մեղավոր ենք։ Որովհետև, եթե Ցանցահայաստանի գոնե որոշ մասը դեռ պաշտպանում է Նիկոլին, շարունակում նրա պոպուլիստական խաղը, ուրեմն չի ընդունել իր մեղքը։ Նրանք, ովքեր ասում են, որ «փրկվեցինք 2-րդ ցեղասպանությունից», «ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի հարձակմանն անհնար էր դիմակայել», «մենք պարտվեցինք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում», «ծնկած ենք, բայց ողջ ենք», «պահենք Նիկոլին, որ ռոբասերժականները չվերադառնան», «հողերը վաղուց էին հանձնել»,- ահա այս բոլորը ասողները իրենց մեղքը չեն ընդունել։ Որովհետև դա ամենածանրն է՝ ընդունել մեղքը, իսկ չընդունելու դեպքում էլ շարունակում ես մեղքերի շղթան։ Մարդիկ վախենում են ընդունել իրենց մեղքը։ Ու դա գիտի Նիկոլը։ Նրա ամենամեծ զենքը մարդկանց վախն է մեղքի ու իրականության ընդունումից։ Ու Նիկոլը հենց հիմա մարդկանց ստիպում է մինչև վերջ չընդունել ո՛չ իրենց մեղավորությունը, ո՛չ էլ իրականությունը։ Քայլ 3. Եվ առաջին անգամ կազմակերպել մեր ներքին, համահայկական՝ դատավարությունը։ Այն պետք է կոչել Դադիվանքի դատավարություն։ Դադիվանքը մեր ցավոտ և, իմ խորին համոզմամբ, ժամանակավոր կորուստների խորհրդանիշն է։ Նիկոլը հանձնեց Դադիվանքը, որը մինչև 1990 թվական գոմ էր, իսկ մինչև Նիկոլի դավաճանությունը՝ գործող եկեղեցի։ Նիկոլը այն հանձնեց Դադե առաքյալի շիրիմով։ Դադիվանքը մեր կորցրած հայրենիքի խորհրդանիշն է՝ վերագտած ու կորցված վանքը։ Ու դրա համար պետք է մեղավորները պատժվեն։ Այս ամենում իրականում մեղավոր են մոտ 200 հոգի՝ ԱԺ պատգամավորներ, ռեժիմի մաս կազմող որոշ քննիչներ ու դատավորներ, ցանցային օտարերկրյա գործակալներ, վարձկան ակտիվիստներ, ծախված մտավորականներ։ Բոլորը ցուցակագրված են։ Նրանց հերթով պետք է դատել՝ քրեական հետապնդմամբ՝ օրենքները խախտելու համար մինչև պատերազմը, իսկ պատերազմի հանցագործներին՝ ռազմական դատարանով։ ՊՆ այն աշխատակիցներին, ովքեր ստում էին և թուլացնում հասարակության զգոնությունը՝ պատերազմի կորուստների և հասարակության ուշադրությունը թուլացնելու համար, Հայաստանի և Արցախի պաշտոնյաներին՝ իրականությունը ձևախեղելու և հազարավոր զոհերի համար։ Դադիվանքի «դատարանում» դատվելու են գրանտակեր վիժվածքները, որոնք քանդեցին երկրի իմունային համակարգը, այն տականքը, որ գրավել էր Մայր աթոռը, «Դուխով» գլխարկով տերտերը, ֆեյքերն ու նրանց ղեկավարները և շատ ուրիշներ։ 200-ից 50-ը պետք է համահայկական այդ դատավարությանը ստանա արժանի պատիժ և դատապարտվի երկարատև ազատազրկման։ Պարագլուխները պետք է դատվեն ցմահ՝ առանց ներման իրավունքի, պետական դավաճանության համար։ Իսկ մնացած 200-ը պետք է խայտառակվեն, այնպես, որ իրենց տգիտությունից, վախից կամ շահից ելնելով Հայաստան չքանդեն։ Եթե մենք չունենանք մեր ներքին «դատարանը», այլևս երբեք չենք բարձրանալու։ Դա պետք է անենք, մեղավորներին պատժենք ու գիծ քաշենք, փակելով անցյալը, կառուցենք ապագան։ Եվ դրան զուգահեռ պետք է վերանայենք մեր անցյալը։ Պետք է շարադրենք ոչ թե էպոս, այլ պատմություն, որտեղ կլինեն նաև մեր սխալները։ Մենք բոլորս գիտենք ովքեր են կազմակերպել հայոց ցեղասպանությունը։ Դպրոցից սկսած գիտենք ովքեր էին Թալեաթը, Էնվերն ու մնացած երիտթուրքերը։ Մենք գիտենք սողոմոնթեյլերյաններին, որոնք լուծեցին մեր վրեժը։ Բայց մենք պետք է սկսենք սովորել և երբեք չմոռանանք նաև այն հայերի անունները, ովքեր թույլ տվեցին հայոց ցեղասպանությունը, նրանց անունները, որոնց պատճառով ընկավ Անին ու Կարսը։ Մենք պետք է իմանանք նրանց, ում պատճառով Սան Ստեֆանոյի պայմանագիրը դարձավ այն, ինչ դարձավ և ով բերեց հասցրեց Ալեքսանդրապոլի պայմանագրին, և ով հանձնեց Արցախը։ Մենք պետք է իմանանք ու միշտ հիշենք մեր ազգի դավաճաններին, տականքների ու ապուշներին։ Մենք պետք է հասկանանք՝ որտեղ սխալվեցինք, հասկանանք մեր սխալները, ընդունենք դրանք ու մեր սխալների վրա սովորենք։ Որպեսզի դրանք այլևս երբեք չկրկնենք։ Եվ միայն դրանից հետո կարող ենք ապրել։ Եկել է ցավոտ իրականությանը առերեսվելու ժամանակը։ Սա մեր ճշմարտության պահն է։ Հավատացնում եմ, որ ամեն ինչ շտկելու ենք։


Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության. փաստաբանը` հղի կնոջ մահացու վրաերթի մասին

Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության. փաստաբանը` հղի կնոջ մահացու...

13:43

Վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ, շարունակում ենք առաջ շարժվել. Իվետա Մուկուչյանը շնորհակալ է անմոռանալի երեկոյի համար

Վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ, շարունակում ենք առաջ շարժվել. Իվետա Մուկուչյանը...

13:40

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2...

11:04

Լիբանանում իսրայելական գրոհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2 496-ի

Լիբանանում իսրայելական գրոհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2...

21:01

Իրանը շահագրգռված է Պակիստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ. Արաղչի

Իրանը շահագրգռված է Պակիստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ....

20:55

Ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի եռակի...

20:42

Ռոբերտ Քոչարյան. Այսօր պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը

Ռոբերտ Քոչարյան. Այսօր պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ...

15:49

Թող ամեն մեկը «վեր ընկնի» իրա տեղը, հերիք եղավ․ Խաչատուր Սուքիասյան (Տեսանյութ)

Թող ամեն մեկը «վեր ընկնի» իրա տեղը, հերիք եղավ․ Խաչատուր Սուքիասյան...

15:26

Քաղաքացին պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացին պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան

15:09

Բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ

Բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ

14:47

Խոսելով դիվանագիտության մասին՝ Սերգեյ Լավրովը հայկական ռադիոյի մի կատակ է հիշել

Խոսելով դիվանագիտության մասին՝ Սերգեյ Լավրովը հայկական ռադիոյի մի կատակ է...

14:29

Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ըմբիշներ

Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս...

14:05

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ...

13:19

Հ1-ը թուրքական նարատիվներ է տարածում. Մարուքյան

Հ1-ը թուրքական նարատիվներ է տարածում. Մարուքյան

13:15

Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին. Հայաստանն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության. Ռոբերտ Ամստերդամ

Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին. Հայաստանն արժանի է արդարության և իրական...

13:13

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով Ադրբեջանում է

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով Ադրբեջանում...

12:45

2023թ.-ին Ադրբեջանը շարունակեց ցեղասպան արշավը. Նյու Յորքի քաղաքապետ

2023թ.-ին Ադրբեջանը շարունակեց ցեղասպան արշավը. Նյու Յորքի...

12:27

Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում

Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում

11:04

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու մասնակից

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու...

10:33

Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե

Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ...

10:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44