Դատական նիստը ընթացավ, քննիչները հնարք էին փորձում անել, որ ձերբակալման իրավաչափությանը զուգահեռ քննվի կալանավորման միջոնորդություն, բայց դա իրենց չհաջողվեց, լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը: «Դա չհաջողվեց մեր գործողությունների արդյունքում, իհարկե, կարծես թե, քննիչները տեղյակ չէին՝ քրեական դատավարության օերնսգրքի կարգավորումներով դա արգելված է: Որոշումը կկայացվի, դատարանը խորհրդակցական սենյակում է: Կսպասենք որոշման հրապարակմանը», - ասաց նա: Պաշտպանի խոսքով՝ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 300-րդ, 305-րդ հոդվածների նախապատրաստություն և 235-րդ հոդվածի երկրորդ մասով: «Տեսանյութ է տարածվել ԱԱԾ-ի կողմից դեպքի վերաբերյալ: Շատերի մոտ տպավորություն առաջացավ, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել, օրինակ, երեկ կամ երկու օր առաջ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին՝ ժամը 14.30-ին: Նոյեմբերի 9-ին 300-րդ և 305-րդ հոդվածների նախապատրաստողը նոյեմբերի 10-ին, 11-ին մասնակցում է հանրահավաքին, նոյեմբերի 13-ին լինում է իր գյուղում՝ ընկերների հետ: Մեզ լրջանալ է պետք», - նշեց Վարդևանյանը: Նա ընդգծեց նաև, որ իրեն գործի բոլոր նյութերը չեն տրամադրում:
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
11:48
11:26
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44