Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է, որ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հանրահռչակման ուղղությամբ՝ Արցախի ՄԻՊ-ի և աշխարհահռչակ կենտրոնի միջև պաշտոնական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։ ՄԻՊ տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում է. «։Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի միջև նոյեմբերի 12-ին կնքվել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում նույն ինստիտուտի խաղաղաշինության և իրավունքների ծրագրում մեկնարկել է հետազոտական նախագիծ «Արտաքին ահաբեկչական գործողություններն ու մարդու իրավունքները Արցախում (Լեռնային Ղարաբաղ)» թեմայով: Նախագծի նպատակն է առաջնային աղբյուրների հավաքագրմամբ փաստագրել Ադրբեջանի զինված ուժերի և Թուրքիայի կողմից հովանավորվող իսլամիստ ահաբեկիչների և վարձկանների կողմից Արցախում կատարված պատերազմական հանցագործությունները և այլ վայրագությունները: Ծրագրի աշխատանքները կազմակերպվում են Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ: Ծրագրի մեկնարկի վերաբերյալ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի հաղորդագրության մեջ մանրամասն ներկայացվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեպտեմբերի 27-ից մեկնարկած փաստահավաք առաքելության արդյունքները, Ադրբեջանի և ահաբեկչական խմբավորումների կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները: «Ցանկացած կազմակերպություն ու անձ, որը հիրավի զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, պետք է դա անի առանց սահմանափակումների ու վերապահումների, առավել ևս, երբ հարցը վերաբերում է խոցելի ժողովուրդներին»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունն աչք է փակում Արցախում տեղի ունեցած մարդկության դեմ հանցագործության վրա: «Շատ կարևոր է, որ մենք ներկայացնենք մարդկության դեմ հանցագործությունները,- ասել է ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը»:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02