Նոյեմբերի 10-ի երեկոյան, Քվեմո Քարթլիի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիի մուտքի մոտ՝ նորաբաց այգում, ադրբեջանցիները մեծ շուքով նշել են Շուշիի «ազատագրումն» ու Ղարաբաղի «վերադարձը»: «Ախալքալաքից էինք վերադառնում. արդեն մութն ընկնում էր, երբ հասանք Մառնեուլիի մոտ: Այդտեղ բազմաթիվ մարդիկ կային, հրավառություն էր, ինչ-որ բան էին նշում»,- aliq.ge-ի հաղորդմամբ՝ պատմել է Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի բնակիչ Արթուր Սարգսյանը՝ նշելով, որ Ախալքալաք են գնացել նոյեմբերի 9-ին, այդ ժամանակ շրջանում դեռ խաղաղ էր: Նա ասել է, որ հավաքվածները ոչ միայն այգու մեջ էին, այլ նաև ճանապարհի մի մասն էին փակել և տարածքում հսկում էր ոստիկանությունը: «Ոստիկանները հերթով թողնում էին մեքենաները, երբ հերթը հասավ ինձ (իմ մեքենան հայկական պետհամարանիշներ ունի) ճանապարհի մոտ հավաքված ադրբեջանցիների մի խումբ՝ դրոշներով և Հայաստանի հետ կապված ինչ-որ բաներ գոռալով եկան դեպի մեզ: Ինձ մոտ կանգնած ոստիկանը հրահանգեց փակեմ մեքենայիս պատուհանները և առանց արձագանքելու առաջ շարժվեմ», — պատմել է Արթուրը: Արթուրի հետ է եղել նաև Չանախչի գյուղի բնակիչ Սամվել Ավետիսյանը, որը, «Ալիքի» հետ զրույցում պատմել է. «400-500 մարդ կար հավաքված, երբ տեսան մեր մեքենան, մի խումբ գալիս էր դեպի մեզ։ Մենք անցանք, թեև մտածում էինք, որ ճանապարհին էլի նման դեպք կարող է լինել։ Մառնեուլիից ավելի քան 10 կմ անցնելով՝ հասանք Շուլավերիի ոստիկանական բաժանմունքի մոտ։ Ներս մտանք, պատմեցինք իրավիճակը, ինչին ի պատասխան մեզ ասացին, որ գնանք, Սադախլոյի բաժանմունքից մեզ կդիմավորեն»։ Սադախլոյի մոտ իրենց դիմավորել են ոստիկանները, ճանապարհել դեպի հայաբնակ գյուղեր։ Արթուր Սարգսյանն ասել է՝ տարիներ շարունակ համատեղ և խաղաղ ապրում են շրջանում և անընդունելի է որևէ սադրանք: «Հասկանալով իրավիճակը մենք լռում ենք, մենք այստեղ փոքրամասնություն ենք, մեր բոլոր գործերը կապված են շրջկենտրոնի հետ, որտեղ հասնելու համար մենք անցնում ենք ադրբեջանաբնակ գյուղերով», -նշել է Արթուր Սարգսյանը: Սա միակ միջադեպը չէ, որ գրանցվել է Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում: Նշված շրջաններում բնակվում են և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ:
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
11:48
11:26
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44