ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մայա Սանդուին շնորհավորել է Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամը, գրում ՏԱՍՍ գործակալությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սանդուին Մոլդովայի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ», - հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հուսով եմ՝ ձեր գործունեությունը երկրի ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների կառուցողական զարգացմանը։ Սա, անկասկած, կհամապատասխանի Ռուսաստանի ու Մոլդովայի ժողովուրդների բուն շահերին», - ընդգծել է ՌԴ նախագահը հեռագրում՝ նորընտիր նախագահին մաղթելով նաև հաջողություն, քաջառողջություն և բարեկեցություն։
Հիշեցնենք, որ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի 100% արձանագրությունների մշակումից հետո հայտարարել է հաղթողի անունը: Հաղթել է Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն՝ հավաքելով ձայների 57,75%-ը, մինչդեռ գործող նախագահ Իգոր Դոդոնը ստացել է 42,25%:
Հայտնի է, որ Մայա Սանդուին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է երկրի վարչապետ Իոն Կիկուն` նրան մաղթելով ուժ և եռանդ:
Սանդուին շնորհավորել է նաև երկրի գործող նախագահ Իգոր Դոդոնը, սակայն միևնույն ժամանակ հայտարարել է նաև, որ մտադիր է վիճարկել նախագահական ընտրություններում Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուի հաղթանակը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02