Լեռնային Ղարաբաղի չճանաչումը, այդ թվում`Հայաստանի կողմից, նշանակալի գործոն էր արյունալի հակամարտության ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: «Ինչ վերաբերում է Ղարաբաղի՝ որպես անկախ պետություն ճանաչելուն-չճանաչելուն, ապա այստեղ սա կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց դա, անկասկած, նշանակալի գործոն էր, այդ թվում նաև, հուսով եմ, արդեն ավարտված այս արյունալի հակամարտության ընթացքում: Քանի որ հենց Ղարաբաղի չճանաչման փաստըը, այդ թվում՝ Հայաստանի կողմից, էապես ազդել է իրադարձությունների ընթացքի և դրանց ընկալման վրա», - նշել է Պուտինը:
«Այստեղ պետք է ուղիղ խոսել. ժամանակին Վրաստանի նախկին ղեկավարության հանցագործությունից հետո՝ նկատի ունեմ Հարավային Օսիայում մեր խաղաղապահներին հարվածելը, Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը», - ավելացրել է նա: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն արդարացիորեն ճանաչել է Ղրիմի բնակիչների կամքը և Ռուսաստանի հետ վերամիավորվելու նրանց ցանկությունը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ամաչում այդ մասին ուղիղ խոսել:
«Սա չի արվել Ղարաբաղի հարցի դեպքում, ինչն, իհարկե, էապես ազդել է այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վրա», - ասել է ՌԴ նախագահը:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02