Շվեդիայի հայ համայնքը ֆինասնական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արշակ Գավաֆյանը: «Երբ Ադրբեջանի սադրիչ գործողություններով պայմանավորված Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվեց, մենք այստեղ ժողով կազմակերպեցինք և որոշեցինք Հայ Դատի Հանձնախմբի կողմից բողոքի նամակ ուղարկել Շվեդիայի կառավարությանը: Պահանջը մեկն էր` քայլեր ձեռնարկել Ադրբեջանի գործողությունները կանխելու համար: Հայաստանի Հանրապետության դեսպանության, Սկանդինավիայի Հայ եկեղեցու և Հայկական Միությունների համադրող կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպվեց նաև բողոքի երթ, որը շատ հաջող անցավ: Դրանից բացի, պարզ դարձավ, որ Արցախի ժողովուրդը մեր օգնության կարիքն ունի: Եվ մենք որոշեցինք ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախին: Այժմ ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացն է, յուրաքանչյուրը որքան կարողանում է իր ներդրումն է ունենում: Առաջիկա շաբաթների ընթացքում գումարը կհատկացվի Արցախին»,ասաց Արշակ Գավաֆյանը: Նրա փոխանցմամբ, դեռ չեն որոշել, թե գումարն ինչ նպատակով կծախսվի: «Կարող է լինել տուժած ընտանիքներին, վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքներին աջակցություն: Միգուցե կարիք լինի բանակի աշտպանության համար սարքավորումներ գնել կամ էլ նորոգվեն ավերված տները: Մի բան պարզ է, ֆինանսական աջակցություն մեր կողմից Արցախին պետք է տրամադրվի»,հավելեց Արշակ Գավաֆյանը:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02