ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակումների թիվը երկրորդ անգամ գերազանցել է 170 հազարը, հաղորդում է 1prime.ru-ն: Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով՝ չորեքշաբթի ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակմադն 170 161 դեպք: Իսկ արդեն այսօր՝ 177 224 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է հաստատվել 11,5 մլն մարդու մոտ: Ռեկորդային մակարդակի է հասել նաեւ հոսպիտալացման դեպքերի թիվը: Covid Tracking Project-ի տվյալներով՝ չորեքշաբթի հոսպիտալացվել է 79 410 մարդ: Վերակենդանացման բաժանմունքում գտնվողների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 15 350: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն չորեքշաբթի հայտարարել է, որ հինգշաբթի օրվանից քաղաքում փակ կլինեն դպրոցները մինչեւ նոյեմբերի վերջ: ԱՄՆ-ում պանդեմիայի հերթական ալիքի ֆոնին նահանգների իշխանությունները նոր սահմանափակումներ են մտցնում: Կենտուկիում, Վիսկոնսինում եւ Իլինոյսում հայտարարվել է տարբեր միջոցների մասին, ներառյալ՝ դիմակների պարտադիր կրում, բարերի եւ ռեստորանների փակում, ինչպես նաեւ անձնական շփման սահմանափակումներ: Մահվան դեպքերի թիվն աճում է: Համաճարակաբանների եւ առողջապահական մարմինների ղեկավարների խոսքով՝ նախորդ ամիսներին մահացության մակարդակի նվազեցումը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ վարակումների վաղ հայտնաբերում, թեստավորման հնարավորությունների ընդլայնում: Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 56,27 մլն եւ դրանից մահվան գրեթե 1,35 մլն դեպք:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02