Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին նոյեմբերի 9-ին կազմված համատեղ հայտարարության տեքստի վրա աշխատել են երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: ТАССգործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է տեքստին, ապա մենք դա երեքով են ստեղծել՝ ես, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը»,- ասել է Պուտինն՝ ընդգծելով, որ «այլապես հնարավոր չէր»:
ՌԴ նախագահի խոսքով՝ ըստ էության դրանք պայմանավորվածություններ են եղել երկու կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, իսկ «Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել և այդ փաստաթղթով ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պարտականությունը»: «Ինչը և մենք անում ենք: Այդ իսկ պատճառով կազմված հայտարարության հեղինակները երեք կողմերն են»,- շեշտել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
11:48
11:26
11:08
10:49
10:23
10:09
09:52
09:36
09:15
09:00
18:32
16:24
16:05
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
17:43 18.04.26
15:43 19.04.26
15:03 19.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44