«Լեռնային Ղարաբաղում շատ խնդիրներ կան, ի վերջո, ԼՂՀ-ն խնդիրներ ունի թե՛ փախստականների, թե՛ գյուղերի, թե՛ ռազմական, թե՛ խաղաղարար ուժերի հետ կապված։ Այս հարցերն էինք քննարկում ԼՂՀ նախագահի հետ միասին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։ Հարցին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդարանո՞ւմ է եղել, Հովհաննես Իգիթյանը հարցով պատասխանեց. «Դուք չեք տեսել, հա՞» Նա նաև շեշտեց, որ խմբակցության ղեկավարությունն ինստիտուցիոնալ ձևով ամեն ինչ կասի, որոնք հարմար է ասել, քանի որ եղել են հարցեր, որոնք չեն ասի՝ հաշվի առնելով վտանգի գործընթացը։ Հաջորդ հարցին՝ Արցախի նախագահի հրաժարականի հարց քննարկվե՞լ է, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Հարցն անհեթեթ է»։ Ինչ վերաբերում է գերիներին և անհայտ կորածներին, Հովհաննես Իգիթյանը շեշտեց, որ դիվանագիտական բոլոր հարթակներում այդ հարցը պետք է բարձրաձայնվի։ «Բոլոր միջազգային կառույցների առջև, ինչպես նաև մեր խորհրդարանական դիվանագիտության միջոցով այդ հարցը պետք է բարձրացվի: Այդ հարցը բարձրացրել եմ, որ ծնողներն այդ տեղեկատվությունը պետք է ունենան: Ոչ թե գնան՝ իմանալու, այլ իրենց օրական 2-3 անգամ պետք է ասեն՝ նորություն կա, չկա: Այսօր օգտագործելով իմ կապերը Եվրոպայում, Ռուսաստանում, մի քանի հարցեր փորձում ենք բարձրացնել, որովհետև անորոշությունները շատ են, դրանց լուծումները պետք է ժամ առաջ լինեն: Ինձ համար սա շատ ավելի կարևոր է, քան ցանկացած քաղաքական հարց, օրինակ՝ ո՞վ է լինելու նախարար: Կան հրատապ հարցեր, որոնք, ցավոք, Արցախի պաշտոնյաների և մեր հնարավորություններից դուրս են»,- եզրափակեց նա:
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
10:49
10:29
10:16
10:02
16:43
16:18
16:18
16:02
14:58
14:04
13:29
11:01
10:14
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
20:12 03.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44