ԱՄՆ նախագահական ընտրություններում իրեն հաղթող համարող Ջո Բայդենը նախօրեին հայտարարել է, որ ամերիկյան հաջորդ վարչակազմը մարտահրավեր է նետելու հակառակորդին և չի մերժելու դաշնակիցներին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ամերիկան վերադարձել է: Աշխարհում առաջատար դեր ենք խաղալու և դրանից հետ չեք կանգնելու, չենք մերժելու մեր դաշնակիցներին, պաշտպանելու ենք մեր արժեքները»,- նշել է Բայդենը, որը հաղթող է ճանաչվել ԱՄՆ առաջատար լրատվականների գնահատականների համաձայն:
«Ամերիկան պատրաստ է մարտահրավեր նետել մեր հակառակորդներին և համագործակցել մեր ավանդական դաշնակիցների հետ: Ամերիկան վերադարձել է»,- հայտարարել է Բայդենը, այնուհետև ներկայացրել իր վարչակազմի պաշտոնների հիմնական թեկնածուներին, որոնք պատասխանատու են լինելու արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համար:
«Նրանք մարմնավորում են իմ հիմնական համոզմունքները, ըստ որոնց՝ Ամերիկան ամենաուժեղն է, երբ իր դաշնակիցների հետ է աշխատում: Ընդհանուր առմամբ, այս թիմը վերջին տարիներին ազգային անվտանգության և դիվանագիտության ոլորտներում ամենակարևոր ձեռքբերումերից մեկին է հասել: Չնայած, որ թիմն անգերազանցելի փորձ և ձեռքբերումներ ունի, այն նաև մերժում է գաղափարները, թե առանց մեր սովորությունները փոխելու չենք կարող դիմակայել հին մտածելակերպի մարտահրավերներին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02