Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներն անորոշ վիճակում են, սպասում են տեղեկությունների՝ աշխատելու են իրենք, թե ոչ։ Նրանց հետ հանդիպման է եկել ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով Գեղարքունիքի մարզից է ընտրվել։ «Ես ունեմ բոլոր հավաստիացումները, որ ամեն ինչ արվելու է, որ հանքը աշխատի։ Էն որ հանքն աշխատելու է գրեթե բոլորը վստահ են, խնդիրը հանքի աշխատանքի ծավալների մասին է։ Չգիտեմ՝ ինչպես կպայմանավորվեն, ամեն դեպքում ամեն ինչ արվում է, որ հանքն ամբողջ թափով աշխատի»,- հանքի աշխատակիցների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։ Պատգամավորը հանքի աշխատակիցներին խնդրեց համբերատար լինել եւ սպասել բանակցություններ ավարտին, որովհետեւ իր իսկ խոսքով՝ «մեր ձեռքում ոչինչ չկա»։ Հանքի աշխատակիցներն ի պատասխան ասացին, որ իրենց անհանգստությունը միայն հանքի աշխատել-չաշխատելու հետ չէ կապված, այլեւ, որ թշնամու համար հանիքց դուրս տարածքները եւս տեսանելի են եւ վտանգ կա, որ նրանք կռմբակոծեն։
«Ավտոմատներով եկել են, մերոնց ասել են դավայ, դուրս եկեք, ով է տեսել տենց բան։ Եթե հանկարծ դրանք էդ դիրքերում նստեն, մեզ բոլորիս կխփեն։ Թուրքը հենց էդտեղ նստավ, կսկսի խփել, Զոդը կփակվի, Վարդենիսը, Մարտունին կփակվեն, մինչև Աբովյան կփակվի »,- ասաց աշխատակիցներից մեկը։
Աղբյուր՝ News.am
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02