ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի արդյունքում Արցախում շահագործման թույլտվություն ունեցող 15 մետաղական հանքավայրերից 13-ն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծիք հայտնեց, որ այս հանգամանքը մեծ հարված է հասցնելու Արցախի տնտեսությանը։
«Արցախի բյուջե ամենամեծ հարկային մուտքեր ապահովող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը, որը շահագործող Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրերը, լուրջ խնդրի առաջ է կանգնել։ Խնդիրը նրանում է, որ ընկերությունն իր արտադրական գործունեության համար անհրաժեշտ ջուրը ստանում էր Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղից, որը փաստաթղթով մի քանի գյուղի հետ հանձնվել է Ադրբեջանին», - նշեց տնտեսագետը` ընդգծելով, որ թեև ընկերությունը գյուղից հանել է իր պոմպակայանները, սակայն այս պահին ջրի այլ աղբյուր չկա։
Նրա խոսքով՝ եթե Արցախի իշխանությունները չբանակցեն Ադրբեջանի հետ և քայլեր չձեռնարկեն ջրամատակարարումը վերականգնելու համար, ապա հանքավայրերի հետագա շահագործումը կդրվի կասկածի տակ, իսկ այլ տեղից ջուր բերելը կենթադրի նոր ծախսեր և 7-8 ամիս ժամանակ։
«Արցախի ամենախոշոր հարկ վճարող «Վալլեքս Գրուպ» ՓԲԸ-ի խմբի մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը 2019-ին վճարել է 18,7 մլրդ դրամի հարկ, որը կազմում է Արցախի հարկային եկամուտների շուրջ 32 %-ը, այսինքն այս ընկերության գործունեության դադարը կարող է Արցախի բյուջեի 1/3-ով կրճատման պատճառը դառնալ։ Նշեմ նաև, որ այս ընկերությունն ապահովում է երկրից արտահանման 60 %-ը և ունի շուրջ 1400 աշխատատեղ», - ասաց Սուրեն Պարսյանը։
Ըստ նրա՝ այս պահին Արցախի տնտեսության առաջնային խնդիրը պետք է լինի այս հանքավայրերի շահագործումն ապահովելը։

18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
11:48
11:26
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44